«AZERBAIJAN». «Տավուշի Պառավաքար գյուղի գյուղացու վարորդական վկայականն է․ նոր է ստացել Իջևանից»
«Հայե՛ր ջան, սա Հայաստանի սահմանամերձ Տավուշի Պառավաքար գյուղի քաղաքացու վարորդական վկայականն է․ նոր է ստացել Իջևանից, և ուշադիր դիտեք՝ Ադրբեջան է գրած։ Երբ քաղաքացին հարցրել է, թե սա ինչ է, պատասխանը այսպիսին է հնչել՝ GPS-ով տենց ա ցույց տվել ու ինտերնետում այդպես է գրանցված։ Հիմա հարց՝ հայեր ջան, ինչքա՞ն ենք հանդուրժելու այս իշխանությունների արհեստական քաոսը, մինչև մի օր քնենք ու մեր քնած ժամանակ մեր կառավարությունը հայտարարի Հայաստանը Ադրբեջան է ու վե՞րջ։
Մեզ արհեստականորեն ներքաշել են անիմաստ ու ցիրկի շոուների մեջ ու մեզ թմրացրել, հայե՛ր մեր գլխին թուրքի յաթաղանն է նորից կախված, երկնակամարում նոր ցեղասպանությունն է նշմարվում, գզվռտոցին վերջ տվեք և համախմբվեք, այլևս չկա նախկին, ներկա, ապագա, միաբանվել է պետք, սահմանների՛ բնակիչներ, զինվեք քանի կարող եք, Երևան քո մեջ այնքան այլազգի ես տեղավորել, որ դու քո մեջից ես պայթելու, սպասում են հրամանի, որ Երևանում հայտնվեն զինված խմբեր ու թիկունքից սկսեն իրենց գործը, քանի որ չտեսնված ու չլսված բան է, որ Ազգային ժողովի շենքը դիպուկահարներով շրջապատեն, կառավարությունն այլևս Հայաստանի կառավարություն չի, նա թշնամու համար է աշխատում։ Ես ահազանգում եմ և ժողովրդին սթափության կոչ անում՝ ՎԵ՛ՐՋ ՏՎԵՔ ՆԱԽԿԻՆ ՈՒ ՆԵՐԿԱ ԹԱՏՐՈՆԻՑ, դիմացը ավելի ցավալի իրադարձություններ են սպասվում, եթե այդ տոռնադոյից դուրս չգանք»։
Վարդան Զաքարյանի ֆեյսբուքյան էջից


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...