Ում դեմ մեր իշխանություններն ուզում են ինչ -որ բան անել, արագ հարուցում են անհիմն քրեական գործ
Այն մեղադրանքով, որ կալանավորվել է Արա Սաղաթելյանը, ծիծաղելի մեղադրանքներ են, ես կարծում եմ՝ հանրության ուշադրությունը փորձում են շեղել այդ «ֆեյքի» պատմություններով, իրականում խոսքը հակաադրբեջանական քարոզչության հիմնարար հայրերին մեկուսացնելուն: Այստեղ ադրբեջանական պատվեր եմ տեսնում, քանի որ նմանատիպ «ֆեյքեր» կան՝ տարբեր քաղաքական ճամբարներ ներկայացնող. Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՎԵՏՕ խմբի ղեկավար Նարեկ Մալյանը:
Նա նշեց, որ ՎԵՏՕ-ն հայտարարություն է տարածել երեք լեզուներով՝ իրենց մտահոգությունները հայտնելով Ֆեյսբուքի սեփականատերերին, որ սոցիալական ցանցը ներքաշվել է իշխանությունների քաղաքական հետապնդումների գործիքակազմի մեջ:
«2019 թվականի հունվար ամսից Ֆեյսբուք սոցիալական կայքը սկսել է ակտիվ համագործակցել մեր իշխանությունների հետ՝ տրամադրելով տարբեր աստիճանի գաղտնիություն ունեցող օգտատերերի տվյալներ, դրանք IP տվյալներն են, որոնք այս քրեական գործում առկա են, կա նաև տեղեկություն, որ նամակագրությունների բովանդակություններն էլ են տրվել, այլ տիպի տեղեկություններ, որոնք պաշտպանության տակ են գտնվում: Եթե այս քաղաքականությունը շարունակվի Ֆեյսբուքի ցանցի կողմից, ապա մենք հրապարակային միջազգային մասշտաբով կբարձրացնենք շատ մեծ աղմուկ, թող բոլորն իմանան, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատեր լինելը չի ապահովում մարդկանց իրենց անհատական տվյալների արտահոսքից: Ցանկացած մարդու, ում դեմ մեր իշխանությունն ուզում է ինչ -որ բան անել, արագ հարուցում են անհիմն քրեական գործ և արագ այդ քրեական գործի թղթերը ուղարկում են Ֆեյսբուք և այնտեղից ստանում են իրենց պետք եկած տեղեկությունները»,- տեղեկացրեց նա:
Մալյանը նաև նշեց, որ 2019 թվականի հունիսին քրեական գործ է հարուցվել հակաիշխանական մեկ այլ կեղծ օգտատիրոջ դեմ, և իրեն ներգրավել են որպես մեղադրյալ. «Ֆեյքը գրառում էր արել իմքայլական պատգամավորների հասցեին, և պատգամավորը նշել էր, որ կասկածում էր ինձ ու Արթուր Դանիելյանին, գնացի, հարցաքննվեցի, ծիծաղեցի, իրենք էլ հասկացան, որ դա ապուշ զբաղմունք է և ընթացք չտվեցին»:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...