«Մարտի 1-ի հիմնական ոճրագործը՝ Նիկոլ Փաշինյանը, նորից փորձում է մարդկանց մոլորության մեջ գցել». Սեյրան Օհանյան
«Այստեղ, այս հանրահավաքում միասին մենք 3 ԳՇ նախկին պետ ենք՝ ես, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: Մեզ համար մեծ պատիվ է գտնվել ժողովրդի կողքին, մեր գերագույն հրամանատարը դուք եք, հարգելի հայրենակիցներ»,- Բաղրամյան պողոտայում կազմակերպված հանրահավաքին ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ իրենց նպատակը մեկն է՝ ունենալ գրագետ, փորձառու իշխանություններ, որոնք երկիրը ճգնաժամից դուրս կհանեն. «Մենք արդեն քայլ առ քայլ դուրս ենք գալիս այդ բնագծին, որպեսզի հեռացնենք այն իշխանությանը, ովքեր բերել են մեզ պարտության: Այսօր մարտի 1-ն է. Մարտի 1-ի հիմնական ոճրագործը, զանգվածային անկարգությունների կազմակերպողը և դրա համար դատված անձնավորությունը՝ Նիկոլ Փաշինյանը, նորից հանրահավաք է կազմակերպում, նորից փորձում է խեղաթյուրել, մարդկանց մոլորության մեջ գցել, որովհետև 2008թ. նաև մենք՝ հայկական բանակը, զգում էինք՝ ուր են տանում այս մարդիկ, դեպի ուր են առաջնորդում մեր ժողովրդին՝ դեպի զանգվածային անկարգություններ: Ընդ որում, պետք է ասեմ, որ այդ ոճրագործության, զանգվածային անկարգությունների համար դատվածությունը նույնիսկ իրենց իշխանության օրոք՝ այս 3 տարիների ընթացքում, պահպանվում է Նիկոլ Փաշինյանի վրա»:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ այսօր փորձ է արվում բանակի վրա ցեխ շպրտել. «Հայկական բանակի այս գործողությունները, որ ասում են՝ հեղաշրջում է, երկու հոգի են միայն խոսում դրա մասին, մեկը Էրդողանն է, մյուսը՝ Նիկոլ Փաշինյանը: Նրանք երկուսով են ասել, որ սա հեղաշրջման փորձ է: Սա հեղաշրջման փորձ չէ, բանակը մեր պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության երաշխավորն է: Բանակը ճիշտ է արել»:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...