Արմեն Աբազյանը գիշեր-ցերեկ Օնիկ Գասպարյանին է հսկում
Մեր տեղեկություններով, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին Նիկոլ Փաշինյանն ազատել է իր բոլոր գործառույթներից եւ գործուղել Զինված Ուժերի Գլխավոր շտաբ՝ Օնիկ Գասպարյանին հսկելու, որ նա որեւէ քայլ չկատարի։ Իշխանությունը մեծ վախ ունի, որ բանակը, այնուամենայնիվ, խոսքից գործողությունների կանցնի եւ վարչապետին կհեռացնի պաշտոնից, ուստի բոլոր հնարավոր միջոցներով փորձում են սահմանափակել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործողությունները։ Եւ Արմեն Աբազյանն այս օրերին ուղղակի ապրում է Գասպարյանի կաբինետում, գրում է «Հրապարակը»։
Բայց անգործ նստած չեն նաեւ մյուսները՝ Վաղարշակ Հարությունյան, Անդրանիկ Քոչարյան, Սասուն Միքայելյան, որոնք 24 ժամյա ռեժիմով համոզում են Նիկոլ Փաշինյանին հրաժարական չտալ եւ վստահեցնում են, որ իրավիճակն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ է՝ բանակից որեւէ վտանգ պետք չէ սպասել։ Համոզում են, որ Օնիկ Գասպարյանի հետ են միայն հայտարարությունը ստորագրած 41 զինվորականները, իսկ բանակն ամբողջությամբ պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին եւ ենթարկվում է Վաղարշակ Հարությունյանին։
Իրականում բանակը մեկ մարդու նման ենթարկվում է Օնիկ Գասպարյանին եւ կորպուսների հրամանատարներին ու անգամ պաշտպանության նախարարության ադմինիստրատիվ շենքում Վաղարշակ Հարությունյանը ազդեցություն չունի։ Անդրանիկ Քոչարյանից, կոպիտ ասած, բանակում զզվում են, իսկ Սասուն Միքայելյանի հանդեպ այս պատերազմից հետո հարգանքը վերացել է անգամ իր ղեկավարած ԵԿՄ կառույցում։ Եւ բանակում բոլորը հասկանում են, որ այս մարդկանց համար կարեւորը ոչ թե երկրի ճակատագիրն է, այլ իրենց կերակրամանը, որի պաշտպանության համար պատրաստ են ամեն ինչի։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...