Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նախորդ մրցաշրջանի պես՝ նրանք բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցին Մոուրինյուն ցանկանում է ազդեցություն և ձայնի իրավունք ունենալ տրանսֆերային քաղաքականության որոշումներում ԵՄ-ն առաջին անգամ Բրյուսելում կընդունի «Թալիբան»-ի ներկայացուցիչներին. Reuters Երբ քեզ զանգում են քո երկրի հավաքականից, դու պարզապես ասում ես՝ այո. Կլաուդիո Ռանիերի Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրանք կարող են հեռանալ մադրիդյան ակումբից Ռոսատոմը Հայաստանին առաջարկել է ԱԷԿ-ի նախագիծ Հայտնաբերվել է Տոոն Քելդերի «Երիտասարդ աղջկա դիմանկարը» The Beatles-ը Լոնդոնում կունենա պաշտոնական ցուցասրահ Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության դեսպան Թուֆիկ Ջուամայը «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչները կվերապատրաստվեն Ռուսաստանը պետք է ավարտի այս պատերազմը. Զելենսկի Չինաստան այցի ընթացքում Թրամփին կմիանան նաև գործարարներ

Նախորդ մրցաշրջանի պես՝ նրանք բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցին Մոուրինյուն ցանկանում է ազդեցություն և ձայնի իրավունք ունենալ տրանսֆերային քաղաքականության որոշումներումԵՄ-ն առաջին անգամ Բրյուսելում կընդունի «Թալիբան»-ի ներկայացուցիչներին. ReutersԵրբ քեզ զանգում են քո երկրի հավաքականից, դու պարզապես ասում ես՝ այո. Կլաուդիո ՌանիերիԱմառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրանք կարող են հեռանալ մադրիդյան ակումբիցՌոսատոմը Հայաստանին առաջարկել է ԱԷԿ-ի նախագիծՀայտնաբերվել է Տոոն Քելդերի «Երիտասարդ աղջկա դիմանկարը» The Beatles-ը Լոնդոնում կունենա պաշտոնական ցուցասրահՆախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության դեսպան Թուֆիկ Ջուամայը«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչները կվերապատրաստվենՌուսաստանը պետք է ավարտի այս պատերազմը. ԶելենսկիՉինաստան այցի ընթացքում Թրամփին կմիանան նաև գործարարներ ԱՄՆ պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ քննարկելու TRIPP-ըԴատախազությունը միջնորդագրեր է ներկայացրել Սևանա լճի հողամասերի վարձակալության պայմանագրերը դադարեցնելու վերաբերյալՍահմանվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգըՕտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում աշխատանքային գործունեություն կարող են իրականացնելԲրիտանական պատժամիջոցների տակ հայտնված ռուսական որոշ կառույցներ նաեւ Հայաստանում են փորձել իշխանափոխություն անելՍթարմերը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալԿասեցվել է «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի վառարանի շահագործումըՔաղաքացին զենք-զինամթերք է թողել Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհի տարածքումՀայաստանն այսուհետ կնշվի Թուրքիայից առաքման երկրների ցանկումՀՀ դեսպանը ներկա է գտնվել Քամալ Խարազիի հիշատակին նվիրված միջոցառմանըՋերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի. սպասվում են կարճատև անձրև և ամպրոպԱյլընտրանք չկա, բացի իրանցի ժողովրդի իրավունքների ճանաչումից. Ղալիբաֆ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու դեպքերԵվրոպան պետք է պատրաստվի Մոսկվայի հետ ուղղակի երկխոսությանըՄրցավարի հետ վիճելու համար դեղին քարտով զգուշացվեց «Տոտենհեմի» գլխավոր մարզիչըԻրանը և Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժը ընդհանուր սահմանինՌոզա Լինի Snap հիթը երկրորդն է «Եվրատեսիլի» պատմության մեջ. SpotifyՊԵԿ նախագահը և ԵՊՀ ռեկտորը համագործակցության հուշագիր են ստորագրելԴոնալդ Թրամփի համբերությունը հատնում է Իրանի հետ բանակցությունների ձգձգման պատճառովՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանի եվրոպական ճանապարհը կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերություններում համակարգային փոփոխությունների. ԿալուգինԿուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀԵրբեմն նույնիսկ հնարք չօգտագործելն է հենց հնարք հանդիսանումԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել էԱրտաշատում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել45 տրոլեբուսից 43-ը արդեն իսկ Երևանում էԲյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք«Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխաՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհըՔննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերԱպահովագրության առանցքային այս բարեփոխման փուլում կրկնապատիկ մեծ է ձեր դերը. Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի մասնագիտական օրվա առթիվՌուսաստանը բացատրել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի վերաբերյալ իրեն անհանգստացնող բոլոր պահերըԱլափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվիԹալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանըՍտրասբուրգում կայացել է կալանքի տակ գտնվող անձանց հոգեկան առողջությանը նվիրված միջազգային համաժողովըՎենետիկի արվեստի բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարըՀինգ երկիր բոյկոտում է «Եվրատեսիլ 2026»-ըՀանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնում ENNRHI-ի հայտարարությամբ արված մի շարք արձանագրումների առնչությամբ․ ԿԿՀ
Մամուլ

Դա ո՛չ Նիկոլի հոր փողն է, ո՛չ էլ Աննայի օժիտը․ Կարեն Վրթանեսյանը՝ զինվորականների աշխատավարձերը բարձրացնելու Փաշինյանի գրառման մասին

«Հրապարակը» գրում է ․«Նիկոլ Փաշինյանը հանրահավաքից տուն գնալով` նստել ու զարգացրել է իր ելույթի` բանակին առնչվող մասը, ներկա­յացնելով, որ բանակին հաց է տվել, ջուր, աշխատավարձ է բարձրացրել: «2019 թ. հունիսի 1-ից հայոց բա­նակի զինծառայողների ամսական մաքուր աշխատավարձը բարձրացել է` համաձայն հետևյալ ցանկի․

- Գնդի հրամանատար - 22 հազար դրամ, 4.6 տոկոս:

- Գնդի հրամ, տեղակալ - 51 հա­զար դրամ, 12.7 տոկոս:


-Գումարտակի հրամանատար - 88 հազար դրամ, 23 տոկոս:

-Վաշտի հրամանատար - 97 հա­զար դրամ, 32.6 տոկոս:

-Դասակի հրամանատար - 72 հա­զար դրամ, 26.2 տոկոս:

-Ավագ ենթասպա - 38 հազար դրամ, 18 տոկոս:

-Շարքային պայմանագրային - 23 հազար դրամ, 13.7 տոկոս:

-Սերժանտ պայմանագրային (դա­սընթաց անցած) - 49 հազար դրամ, 22 տոկոս»:

«Razminfo» կայքի գլխավոր խմբագիր Կարեն Վրթանեսյանը Նիկոլ Փաշինյանին հերքում է 3 առումով, փաստական, իրավական և բարոյա­կան:

Փաստական, նախ, ըստ ռազմա­կան փորձագետի, ավագ սպայա­կազմի համար սրանք չնչին գումարներ են, միջին սպայակազմի համար` միջին բարձրացումներ: «Բացի այդ, երբ խոսում է 2019 թ. բարձրացումների մա­սին, ապա պետք է նկատի ունենալ, որ դա արվել է նրանց մի մասին կրճա­տելու հաշվին: Եթե հիշում եք` Մովսես Հակոբյանն էլ իր ասուլիսում հայտնեց, որ այդ օպերատիվ օղակում ահագին մարդ էին կրճատել: Եվ եթե հիշում եք` ասում էր, որ Նիկոլի իշխանության տարիներին մեր մարտական մասը կրճատվել է: Փոխարենը, ավելացել են կաբինետային ինչ-որ աշխատողներ: Պարկետային զորքեր»,- ասում է Վրթանեսյանը: Այսինքն` այդ աշխա­տավարձերի իբրև թե ավելացումը եղել է ինչ-որ մարդկանց կրճատե­լու հաշվին, ինչն էլ նշանակում է, որ դա արվել է մեր մարտունակության կրճատման հաշվին:

Երկրորդ. Կարեն Վրթանեսյանը հարցնում է` այսօր բազմաթիվ զոհված պայմանագրայինների, սպա­ների ու զինվորների ընտանիքները չեն կարողանում ստանալ օրենքով հասա­նելիք ապահովագրությունն ու ամսա­կան վճարները: Ուղղակի չեն կարողանում ստանալ. 2-3 երեխա ունեցող ընտանիքները զրկված են ապրուստի միջոցից: Իսկ ի՞նչն է պատճառը: Վրթանեսյանն ի պատասխան ասում է, որ նախ գումարների սղությունն է պատճառը, և երկրորդ` նորմալ չեն զբաղվում: «Օրինակ` ՊՆ-ից ԿԲ ցուցակներն ուղարկում են, ասենք, 2 ամիս ուշացմամբ: Բայց դրանք օրեր են, չէ՞, էդ էրեխեքը պետք է հաց ուտեն, շոր հագնեն, կոմունալ ծախսե­րի համար վճարեն: Մարդիկ կան, որ հոկտեմբերին են զոհվել, նոյեմբերին, հուղարկավորվել են դեռ նոյեմբերին, առայսօր գումար չեն ստացել»: «Ու այս ֆոնին խոսել, որ 2019 թ. աշխա­տավարձեր... չգիտեմ ինչ, ուղղակի անբարոյականություն է»,-ավելացրեց Վրթանեսյանը:

Եվս մի բան. հենց հիմա բանա­կում կրճատումներ են, և բազմաթիվ բողոքներ կան` կապված փոխհա­տուցումների վճարման կարգի հետ, ինչի արդյունքում բազմաթիվ շահա­ռուներ շատ ավելի քիչ գումար են ստացել, քան սովորաբար ստանում էին:

Իրավական կամ պետական կողմը, փորձագետն ասում է. «Դա ո`չ Նիկոլի հոր փողն է, ո`չ էլ Նիկոլի կնոջ օժիտի փողն է: Դա իմ, Ձեր ու Հայաստանի Հանրապետության քա­ղաքացիների վճարած հարկերն են: Ի դեպ, այս տարվա փետրվարից աճել են հիմնադրամին վճարումերը: Եվ դա երեսով տալը քաղաքական առումով է անբարոյականություն: Զինծառայո­ղը ծառայում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի համար, այլ ՀՀ անվտանգության համար, Հայաստան պետության համար, ստանում է աշխատավարձ պետբյուջեից, ոչ թե Նիկոլի անձնա­կան հաշվից»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: