Գլխավոր դատախազը իր վարորդին վարչության պետ է նշանակել
Միայն Հայաստանում և միայն Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք կարող է կոռուպցիայի դեմ անխոջ պայքար մղող գլխավոր դատախազը տարատեսակ մութ և կասկածելի պատմություններով հայտնի լինել, գրում է politik.am-ը:
Փաշինյանի սրտի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պարզվում է, սիրում է իրեն ծառայություն մատուցողներին շռայլ վարձահատույց լինել: Ինչպես Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններից մեկն է պարզել՝ կոռուպցիայի դեմ կյանքի և մահվան պայքար մղող դատախազ Արթուր Դավթյանի վարորդը դատախազությունում նաև վարչության պետ է:
Սարգիս Թարխանյանը` ով մինչև 2017 թվականը ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության նյութատեխնիկական բաժնի վարորդ է եղել՝ 2017 թվականից դատախազությունում աշխատում է, որպես տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման և անվտանգության ապահովման վարչության պետ:
Ստացվում է, որ մի ամբողջ վարչութան պետ է նշանակվել մարդ՝ ով ամբողջ կյանքում վարորդ է աշխատել և միայն մեկ տարուց կարճ ժամանակ աշխատել է զինդատախազության բաժիններից մեկում, որպես առաջատար մասնագետ (այս պաշտոնում նա նշանակվել է Արթուր Դավթյանի գլխավոր դատախազ դառնալուց անմիջապես հետո):
Պետք է նկատել, որ Սարգիս Թարխանյանը 2012 թվականից վարորդ է եղել դատախազության այն կառույցներում, որտեղ աշխատել է Արթուր Դավթյանը: Նա 2012-13 թվականներին վարորդ է աշխատել Շենգավիթի դատախազությունում, երբ նույն ժամանակ Արթուր Դավթյանը եղել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, 2013-14 թվականներին վարորդ է աշխատել Երևան քաղաքի դատախազությունում, երբ Արթուր Դավթանը եղել է Երևան քաղաքի դատախազ: Կարճ ժամանակ եղել է ոստիկանության աշխատակից, իսկ հետո նորից տեղափոխվել է դատախազություն:
Ըստ որոշ տեղեկությունների վարչության պետ գրանցված Սարգիս Թարխանյանը այս պահին էլ շարունակում է լինել Արթուր Դավթյանի վարորդը: Ի դեպ կան տեղեկություններ նաև, որ Սարգիս Թարխանյանի եղբայրը՝ Ցոլակ Թարխանյանը դատախազությունում ևս վարորդ է գրանցված:
Մենք եղած տեղեկությունների մասով հարցում ենք ուղարկել Գլխավոր դատախազություն և պատասխան ստանալուն պես այն ևս կհրապարակենք:


















































Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...