Արայիկ Հարությունյանը վախենում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մերժել է Արցախի ընդդիմադիր 3 կուսակցությունների առաջարկը՝ փետրվարի 20-ին հանրահավաք անել ԱՀ հրապարակում եւ նշել 33 տարի առաջվա այդ օրվա խորհուրդը։ ՀՅԴ-ն, «Արդարությունը» եւ Աշոտ Ղուլյանի ԱԺԿ-ն Անվտանգության խորհրդի նիստում առաջարկել էին, որ, ի նշան միասնության, հավաք կազմակերպվի, ելույթ ունենան շարժման ակունքներում կանգնած գործիչները։
Սակայն Արայիկ Հարությունյանը չի ընդառաջել՝ վախենալով, որ դա կվերածվի իր եւ իշխանության դեմ ակցիայի։ Նա անցած շաբաթ նաեւ որոշում ընդունեց, որ մինչեւ 2022 թվականի մարտի վերջը ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի։
Արցախյան քաղաքական շրջանակներում կարծում են, որ այդ որոշման միակ պատճառն այն է, որ Հարությունյանը մերժի արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը՝ պատճառաբանելով, որ եթե հնարավոր լիներ ընտրություն անել, ապա ՏԻՄ ընտրություններ կկազմակերպեր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...