Մեզ է դիմել մի քաղաքացի և ներկայացրել Շիրակի մարզի դատախազության մի խիստ «տարօրինակ» գրություն․ Ռուբեն Մելիքյան
Մեզ է դիմել մի քաղաքացի և ներկայացրել Շիրակի մարզի դատախազության մի խիստ «տարօրինակ» գրություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ի՞նչ է տեղի ունեցել։ Քաղաքացին մի քրեական գործով ունի տուժողի կարգավիճակ և դատախազությունից պահանջում է իրեն տեղեկացնել, թե ով է տվյալ քրեական գործով «հսկող դատախազը»։ Ի պատասխան՝ քաղաքացուն տեղեկացնում են, որ այդ տվյալը հայտնելու «ԸՆԹԱՑԱԿԱՐԳ» նախատեսված չէ։
Այ քեզ բա՜ն։
Ոչ իրավաբանների համար պարզաբանեմ, որ հսկող դատախազը քրեական գործով «բողոքարկման ատյան» է: Այսինքն տվյալ քրեական գործում ներգրավված յուրաքանչյուր քաղաքացի, մանավանդ տուժողը, կարող է հսկող դատախազին բողոքներ հասցեագրել, օրինակ, քննիչի որոշումների, գործողությունների կամ նույնիսկ անգործության դեմ։ Ուստի պետք է իրավունք ունենա իմանալ, թե ով է իր գործով հսկող դատախազը, որ իմանա, թե ում հասցեագրի բողոքը։
Բա էլ ի՞նչ «ընթացակարգ», ի՞նչ բան։
Կարճ ասած, եթե տուժողը հարցնում է՝ ով է իր գործով հսկող դատախազը, ապա պետք է անմիջապես նրան տեղեկացնել, ու այդ տեղեկացման համար ոչ մի «ընթացակարգի» կարիք էլ չկա։
Ուզում եմ հավատալ, որ այս «զավեշտը» կրում է եզակի բնույթ և այն շատ արագ շտկվելու է։ Իսկ եթե այնուհանդերձ սխալը կրում է համակարգային բնույթ, ապա անհրաժեշտ է շատ արագ ու «սուսուփուս» փոխել իրավակիրառական պրակտիկան։
ՀԳ. Հուսով եմ՝ Շիրակի դատախազությունում կներդրվի «ընթացակարգերի» բացակայությանը անհարկի հղումները բացառող ընթացակարգ։


















































Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ