«Ալիևը զարմացել է, որ Փաշինյանը հանձնել է այն, ինչ հանձնել է». Տարասով
«168 ժամ» թերթը գրում է. ««Տպավորություն է ստեղծվում, որ պատերազմի ընթացքում ինչ-որ արտաքին խաղացող Փաշինյանին ինչ-որ բան է խոստացել, և դրա ազդեցությամբ նա որոշումներ էր չեղարկում, նա ինչ-որ գաղտնի զենքի հույս ուներ: Սա չաշխատեց. Արևմուտքը չաշխատեց, և վերջնարդյունքում նա հայտնվեց այն իրավիճակում, որում հայտնվեց, և շատ են հարցերը:
Ինչո՞ւ Շուշին հանձնվեց, երբ կար ռեսուրս այն պահպանելու, ինչո՞ւ նա հրաժարվեց Պուտինի պրոյեկտից, երբ Ալիևը համաձայնում էր միայն 5 շրջանի հանձնման, և Շուշին մնում էր ԼՂ վերահսկողության ներքո...»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:
Նա նշել է. որ Ալիևը զարմացել է, որ Փաշինյանը հանձնել է այն, ինչ հանձնել է: Տարասովի գնահատմամբ՝ սա տրագիկոմեդիա է, պատմական դրամա, որն ամբողջությամբ հատուկ քննելու կարիք կա՝ հասկանալու համար, թե ինչ տեղի ունեցավ: Ըստ նրա ՀՀ իշխանությունները ռազմական լուրջ սխալներ են թույլ տվել, ներքաղաքական պայքարը սրվում է, այն ժառանգությունը, որը ստացել էր կորցրեց դիվանագիտական լրջագույն ձախողումների հետևանքով, չկարողացավ կանգնեցնել ուժային սցենարը:
Տարասովի կարծիքով՝ ռազմավարական սխալ էր նաև ասել, որ Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել առանց Ռուսաստանի աջակցության, նա ցանկանում էր ողջ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա, իսկ այստեղ պատերազմը սկսվեց Թուրքիայի աջակցությամբ՝ առանց ՌԴ մասնակցության, և ՌԴ-ն կարողացավ պահպանել չեզոքություն, ապա բանակցել եռակողմ հայտարարություն ու տեղակայել խաղաղապահներ գոտում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...