ՀՀ իշխանությունը զավթած հանցավոր խումբը ինչ-որ բան է պայմանավորվում թշնամու հետ
Երեկ ԱԺ-ում փոխդավաճան Ավինյանի հայտարարությունը, որ կա ինչ-որ գաղտնի թուղթ Ադրբեջանի հետ ստորագրած, ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանության մասին հայտարարություն։
Ավելի պարզ ասեմ. ՀՀ իշխանությունը զավթած հանցավոր խումբը ինչ-որ բան է պայմանավորվում թշնամի պետության հետ և այդ պայմանավորվածությունը գաղտնի է պահում ՀՀ քաղաքացիներից։
ԱԱԾ սահմանապահ զորքերի երեկվա հայտարարությունն էլ Սյունիքում լրագրողների գործունեությունը սահմանափակելու մասին ըստ էության անօրինական է, քանի որ հիմք է ընդունում ոչ թե ՀՀ օրենսդրությունը, այլ «ստեղծված օպերատիվ իրավիճակը»։ ԱԱԾ սահմանապահ զորքերը ընդհանրապես չունեն նման որոշումներ ընդունելու իրավասություն։
Ես հույս չունեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Ավինյանի երեկվա ինքնախոստովանականի հիման վրա գործ կհարուցի, նաև գործ կհարուցի ԱԱԾ սահմանապահ զորքերի ինքնիրավչության վերաբերյալ։
Ես հույս չունեմ, որ ՀՀ ԱԱԾ-ն կկատարի իր պարտականությունը և Հայաստանի ազգային անվտանգությունը պաշտպանելու համար անմիջապես կձերբակալի գլխավոր դավաճանին և իր հանցակիցներին։
Մնում է հասկանալ, թե ինչ ասելիք և անելիք ունի Հայաստանի ընդդիմությունը։
Ազգային այլ ինստիտուտներ, որոնք «ստեղծված օպերատիվ իրավիճակում» կարող են գործել, ըստ էության, չեն մնացել։


















































Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...