Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Հեղափոխությունը ընդունածները չեն ուզում հրաժարվել, քանի որ մեկ անգամ ասել են՝ «մածունը սև» է․ հոգեբան (տեսանյութ)

«Ստի հոգեբանությունը» մեծ և նոր ճյուղ է հոգեբանությունում հայտարարեց հոգեբան Իրինա Ծատուրյանը մամուլի ասուլիսում։

Նա նշեց, որ «ստի հոգեբանությունը» անձի համար են դիտարկում, բայց կարող ենք տեղափոխել և խոսել նաև խմբի մասին։

Հոգեբանի դիտարկմամբ՝ այսօրվա ստի կարգախոսը կարող է դառնալ «Հաղթելու ենք» հեշթեգը։

«Գերագույն սուտը սկսվեց «Հաղթելու ենք» ստով, երբ ազգը անընդհատ պահվում էր այն ստով, որ այդ կարգախոսը մտցրեց մեր մեջ։ Մարդիկ, առանց որևէ պաշտպանական միջոցի, գնում էին ռազմաճակատ ահել-ջահել, դրսից ահավոր մեծ գումարներ էին ուղարկում, քանի որ մարդիկ գնում էին հաղթելու, որը հետո պարզվեց, որ սուտ է։ Մենք մինչև հիմա չգիտենք, թե առաջին 3 օրում քանի՞ զինվոր է զոհվել։ Պատերազմի վերջին սուտը՝ որ Շուշին մնում է հայկական, բայց այն պարզապես հանձնեցին։ Այդ սուտը անընդհատ շարունակվեց և բերեց հասցրեց հիմիկվան»,-ասաց հոգեբան Ծատուրյանը։

Նրա տեսանկյունից՝ Փաշինյանի ու թիմի համար այս սուտը աչքակապություն է, որպեսզի այն ծրագրերը, որոնք չի իրականացրել մինչև վերջ, իրականացնի։

Հոգեբանը նկատեց, որ 2018-ի ապրիլին մարդիկ ոտքի կանգնեցին մարդուն շատ հատուկ՝ հեքիաթին հավատալով։ Պատմության ընթացքում այդքան արհավիրքի հանդիպած ժողովուրդը ինչպե՞ս կարող է դասեր չքաղել՝ հարցի պատասխանը հոգեբանական վերլուծությամբ է փորձում գտնել։ Այս առիթով նա մտցնում է «պատմական ամնեզիա» տերմինը․ այսինքն, քանի որ շատ ծանր ենք ապրել, մարդիկ չեն ուզում անցյալը հիշել, փոխանակ անալիզ անելու և դասեր քաղելու։

«Այն մարդիկ, ովքեր ընդունեցին այս հեղափոխությունը, չեն ուզում հրաժարվել, որովհետև մեկ անգամ ասել են՝ «մածունը սև» է, ուրեմն՝ սև է։ Առաջ գնացող մարդը ընդունում է իր սխալը, բայց այսօր էլի մնում են մարդիկ, որ չեն ընդունում, քանի որ 2018 թ-ին փոփոխություն արեցին և դա ոչ մի բանի չբերեց, հիմա վախենում են նորից փոփոխություն անել, ասում են՝ «իմ իմացած գելը թող գա ինձ ուտի»»,-ասաց հոգեբանը։

Դիտարկելով հայկական արտահայտությունները՝ «ստերի հերն անիծել», «ստի մեջ կորած» և այլն, Իրինա Ծատուրյանը մտածում է, գուցե մենք մեր մեջ ունեինք այդ սուտը, հետո որ այդ սուտը եկավ, ընկալեցինք որպես օրինաչափություն՝ իբրև թե «այդպես պետք է լիներ»։

Վերջին պատերազմը նա համեմատում է 1915 թ-ի Ցեղասպանության հետ և չգիտի՝ երբ ենք մենք տակից դուրս գալու։

«Որովհետև համարում եմ, որ դա ազգի համար շատ ուժեղ վնասվածք է։ Ամեն օր աշխատելով մայրերի հետ, ում երեխաները զոհված են, հաշմանդամություն ստացած տղաների հետ, և տեսնելով, որ նրանք ամեն օր շարունակում են լսել այդ սուտը, դա շատ վտանգավոր, վնասակար բան է»,-ասաց հոգեբանը։

Մանրամասն՝ տեսանյութում․