Այնտեղ ունենք դիակներ, եւ Աստված չանի տվյալ հրամկազմի համար, որ այդ դիակները չհանենք․ զոհվածի հայր
Բոլորս էլ գիտակցում ենք, որ այնտեղ դեռ ունենք դիակներ, ուզում ենք խնդրել, որ ավելի մեծ թափով բանակցություններ սկսեն մյուս կողմերի հետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, անհետ կորած զինծառայողների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց զոհված զինծառայողի հայրը։
«Առուստամյան Կարենի հետ խոսել եմ հոկտեմբերի 4-5-ին, խնդրել եմ՝ օգնի, քանի որ երեխայի հետ կապ չեմ ունեցել։ Նա շատ վատ պատասխան է տվել, որից հետո անջատել է հեռախոսը։
Դրանից հետո ՊՆ-ում պատասխանում են, որ հոկտեմբերի 8-ին կապ են ունեցել որդուս ստորաբաժանման հետ։ Ես նրանց ապացուցել եմ, որ դա այդպես չէ, որից հետո պատասխան է գալիս, որ ամսի 5-ին են կապ ունեցել, այնինչ նորից ստել են, որովհետեւ ամսի 2-ի գիշերը դիվերսիոն խմբի ներթափանցման պատճառով այդ դասակը զոհվել է, որոնց թվում նաեւ իմ տղան։ Այնտեղից գերի ընկնող էլ է եղել, ով ամեն ինչ պատմել է։
Այդ մարդուն, որ ինժեներական ծառայության պետից մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, չտիրապետելով այդ մասնագիտությանը՝ այսքան կորուստներ է տվել եւ հողեր է հանձնել, այս արյունը իր մեղքով է, իր սխալների պատճառով, որովհետեւ նրա գիտելիքները չեն ներում որպես հրամանատար։ Այս տառապանքը, որ մեզ տվել է նա եւ իր պես ցածր եւ բարձր հրամանատարները, պատասխան են տալու։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում՝ հողերը հանձնում ենք, բայց չենք նահանջում, որ քիչ զոհեր տանք, տալիս ենք հակահարձակողական մասշտաբի զոհեր եւ մինչեւ հիմա ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվել։
Այսինքն՝ մեր բանակը ամբողջությամբ ճիշտ է եղել այս պատերազմի ընթացքում, բայց մենք, չգիտես՝ ինչու մարտերը ամբողջությամբ տանուլ ենք տվել։ Այդ դեպքում սխալը եղել է զենք չունենալուց։ Ցանկանում ենք հանդիպել Պաշտպանության նախարարի հետ, մեր պահանջները ներկայացնենք եւս մեկ անգամ, խնդրենք, որ այն գործողությունները, որ մենք ենք անում, մի փոքր շարժվեն, իրենք անեն։ Մենք՝ ծնողներով այս գործընթացը բերեցինք, հասցրեցինք այս փուլին, գոնե 1400-ին մոտ մարմիններ դուրս բերեցինք պատերազմից հետո, բայց հիմա անհետ կորածների հետ կապված տարբեր խնդիրներ կան, որոնք կարող ենք լուծել։
Դա ԱԳՆ աշխատանքն է, բայց մենք ծնողներով ենք եկել, հասել դրան, որ առաջարկներ ենք անում։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ այնտեղ դեռ ունենք դիակներ, եւ Աստված չանի տվյալ հրամկազմի համար, որ այդ դիակները չհանենք։ Ուզում ենք խնդրել, որ ավելի մեծ թափով բանակցություններ սկսեն մյուս կողմերի հետ, որ այս բանակցությունները ավելի արագ ընթանան»,- նշեց նա։


















































Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...