Երբ մենք ոստիկանությունը մաքրենք ստրկամիտներից, Նիկոլ Փաշինյանը, որպես դուխով տղա, չի կարող էլ պախկվի ոստիկանության հետևում.Գևորգ Պետրոսյան
Ես միշտ հարգանք եմ տածել իրավապահ մարմինների նկատմամբ, բայց վերջին շրջանում ոստիկանության գործողություններն ինձ ստիպում են նահանջել այդ մոտեցումից: Այս մասին հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պոտրոսյանը.
«Ամենավայրագ ձևով, անհամաչափ միջամտություն ունենալ քաղաքացիների խաղաղ հավաքներին անթույլատրելի է իրավական և ժողովրդավարական որևէ պետությունում: Մենք պետք է ոստիկանությունը մաքրենք։ Ամենամեծ թերություններից մեկն այն է, որ սովետական ժամանակներից ոստիկանությունում եկել է պետի պաշտամունքի ինստիտուտը: 2 օր առաջ Ազգային ժողովի դարպասների մոտով անցնում եմ, երկու ստրկամիտ համազգեստավոր, 2 երիտասարդ աղջկա կանգնեցրել են, ինչ է թե, աղջիկներից մեկը ցուցանակը հանել էր, տարել դրել էր մյուս տեղը: Հետապնդում էին՝ մի հատ կանգնեք, եկեք ստեղ: Ասում եմ՝ տղա ջան, ինչ է պատահել: Ասում է ոստիկանության ծառայությունը հանձնարարել է մեզ, որ նման դեպքերի հանդեպ ուշադիր լինենք: Ասում եմ՝ ինչ դեպք, այ տղա, դու խաբար չե՞ս՝ ինչին ես ծառայում: Դու ոստիկանության ծառայող դառնալիս երդում ես տվել ծառայել Հայաստանի շահերին, թե՝ Նիկոլ Փաշինյանին»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ պետք է ոստիկանական համակարգը մաքրել անգրագետներից:
«Այսօր այդ անգրագետ ոստիկանների գաղափարի մեջ մի միտք է՝ պետը ասեց: Պետը էնքան բան կարող է ասի: Պետը ասի՝ գնա հարազատիդ էս արա, էն արա, պետք է գնաս անե՞ս, բա մարդու ինքնասիրությունը, պատիվը ուր մնաց: Երբ որ մենք ոստիկանությունը մաքրենք ստրկամիտներից, Նիկոլ Փաշինյանը որպես դուխով տղա, չի կարող էլ «պախկվի» ոստիկանության հետևում»,-ասաց Պետրոսյանը:


















































Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին
2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվո...
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանը
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Lufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասին