«Փաշինյանը ցունգ ցվանգի մեջ է». Կարեն Քոչարյան
«Իր վարած կադրային անհասկանալի և անտրամաբանական քաղաքականությամբ Նիկոլ Փաշինյանն ընդամենը ժամանակ է ձգում՝ փորձելով կոորդինացնել իր վարչական ռեսուրսը, որովհետև, միաժամանակ, փորձում է նաև արտահերթ ընտրությունների պատրաստվել: Կկարողանա՞ անցկացնել այդ ընտրությունները կամ կհասցնի՞ արդյո՞ք դրան, այլ հարց է: Այս ամենից ելնելով, ես եկել եմ այն եզրակացության, որ ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի արարքներում, առհասարակ, պետք չէ տրամաբանություն փնտրել, այդ թվում նաև՝ նրա վարած կադրային քաղաքականության մեջ նույնպես: Փաշինյանը հիմա ցունգ ցվանգի մեջ է,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ խոսելով Հայաստանում օր- օրի քայքայվող տնտեսական համակարգի և դրա թողած հետևանքների մասին։
Ըստ նրա՝ Փաշինյանը հիմա փորձում է կենտրոնացնել իր ունեցած վարչական ռեսուրսը։ «Իսկ ինչո՞ւ է դա նրան մոտ այսպես ստացվում, որովհետև ակնհայտ է, որ մարդիկ այլևս չեն ցանկանում աշխատել իր հետ: Հետևաբար, այս կամ այն պաշտոններում թափուր մնացած տեղերը նա փորձում է լրացնել պատահական մարդկանցով, շատ կոպիտ ասած, այն ամենով, ինչ կընկնի իր ձեռքի տակ: Պարզ է, որ այդ ամենի հետևանքն էլ պետք է լիներ այն, ինչ կա՝ տնտեսական համակարգի հետևողական ոչնչացում և վերջնական քայքայում»,- ասել է քաղտեխնոլոգը:
Ստեղծված իրավիճակում Կարեն Քոչարյանն այլևս մի ելք է տեսնում՝ պարտված իշխանություննները կապիտուլյանտ վարչապետի գլխավորությամբ պետք է հեռանան, բայց քանի - որ դա դեռևս տեղի չի ունենում, քաղտեխնոլոգը հայկական հին իմաստությունն է հիշում՝ եղունգ ունես, գլուխդ քորիր.«Ցավոք, հիմա մենք ականատես ենք լինում երկրորդ տարբերակին, այսինքն, ով եղունգ ունի՝ գլուխն է քորում:
Այս պրոցեսը վերջին օրերին վառ արտահայտված է հատկապես «Զվարթնոց» օդանավակայանի մեկնումների սրահում, որտեղ հայտնված բոլոր մարդիկ, ակտիվորեն իրենց գլուխն են քորում: Իսկ, եթե մեր երկրում մնացել են այնպիսինները, ովքեր դեռ հույսեր են կապում այս իշխանությունների հետ, ապա իրենց վստահելի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն, անպայման կմխիթարի իրենց: Նա դուրս կգա և կհայտարարի, որ Հայաստանը Կալիֆորնիայից ավելի զարգացած տնտեսություն ունի, ինչպես որ հայտարարում էր, թե Հայաստան մարդիկ ավելի շատ գալիս են, քան թե այստեղից հեռանում են, և օխլոզը բերանները բաց ու հիացած ծափ էր տալիս իր առաջնորդի մտքերը:
Այսպես կշարունակվի այնքան ժամանակ, մինչև այդ նույն մասսայի սառնարանը ամբողջությամբ կդատարկվի և, երբ նրա ստամոքսը ուտելիք կպահանջի, նրանք, միգուցե կհասկանան, թե ինչի մեջ են հայտնվել»:
Հարցին՝ ինչպե՞ս կարելի է վերլուծել վերջին օրերին դիվանագիտական կորպուսում իշխանության կողմից նախատեսվելիք անհասկանալի նշանակումների շրջանառվող թեման, Կարեն Քոչարյանը պատասխանում է՝ միգուցե Փաշինյանի համար արդեն պարզ է, որ ցանկացած պարագայում, ինքն իշխանության ղեկին մնալու որևէ շանս այլևս չունի և այս կերպ նա փորձում է երկրից հեռացնել իր մտերիմ մարդկանց, որովհետև այլ տրամաբանական վերլուծության երևույթը, պարզապես չի ենթարկվում:
Քաղտեխնոլոգը նկատում է՝ երկրում դրական որևէ փոփոխություն չի լինելու, քանի դեռ օրվա իշխանությունը շարունակում է կառչած մնալ աթոռներին, գիտակցաբար տանելով երկիրը վերջնական կործանման՝ բոլոր ոլորտներում.«Նախ և առաջ, պետք է ազատվել այս իշխանություններից, որից հետո, առաջին քայլը պետք է լինի ներքին կոնսենսուս ապահովելը, այսինքն, մաքրել մեր երկիրն այս մելեգնող ատելության մթնոլորտից, որի մեջ մեզ գցել է Նիկոլ Փաշինյանը: Սա բավական դժվար և աշխատատար գործ է լինելու, որից հետո մենք կարիք կունենանք պրակտիկ գիտելիքների տիրապետող անձանց, ովքեր հանձն առնելով փրկել տնտեսական ոլորտը, կփորձեն համատեղ ջանքերով դուրս բերել երկիրն այս վիճակից: Այդպիսի մարդիկ կան և նրանք քիչ չեն: Մնում է համապատասխան քայլերի հերթականությամբ հասնել դրան»,- ամփոփելով զրույցն, ասում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:


















































Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...