«Բոլորի ականջները հատ-հատ ծամող» Նուարդ Վարդանյանը կարևոր պաշտոնի կնշանակվի
Երևանի ավագանին փետրվարի 9-ին կգումարի այս տարվա առաջին նիստը։ ArmLur.am-ը հայտնում է, որ օրակարգում ընդգրկվել է Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
Փաստորեն ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկելու է խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի թեկնածությունը։ Այո, այո, նույն ինքը՝ «բոլորի ականջները հատ-հատ ծամող» Նուարդ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը դեռեւս 2019 թվականին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որտեղ սպառնացել էր «հատ–հատ ծամել բոլորի ականջները»։
Բայց սա դեռ ամենը չէ. «ականջ ծամող» երիտասարդին մտադիր են նշանակել այնպիսի կարեւոր ոլորտի պատասխանատու, ինչպիսին քաղաքաշինության ու հողօգտագործման հանձնաժողովն է: Մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգը, որն ուսումնասիրել է նաեւ իտալական մշակույթը, (համենայնդեպս այդպես նշված է իր կենսագրության մեջ) պետք է կարեւոր դերակատարում ունենա մայրաքաղաքի քաղաքաշինական հարցերում: Ամեն դեպքում, նկատենք, որ Վարդանյանը այս ընթացքում երբեւէ աչքի չի ընկել Երեւանի խնդիրների լուծմամբ: Ի դեպ, հավելենք, որ Նուարդ Վարդանյանի քույրը ՝ Ծովինար Վարդանյանը, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր է:


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...