Լենա Նազարյանի ամուսինը լուրջ տարաձայնություն է ունեցել Փաշինյանի հետ․ մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է պաշտոնից ազատվել Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Նարեկ Բաբայանը՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը: Ըստ մեր տեղեկությունների՝ Նարեկ Բաբայանը հեռանալուց առաջ լուրջ տարաձայնություն է ունեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Բանն այն է, որ վերջերս, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում նիստ է տեղի ունեցել, եւ մի նախագծի փոփոխության հետ կապված հարց է քննարկվել, Նարեկ Բաբայանը հայտարարել է, թե այդպիսի փոփոխություն անելը կարող է իշխանությունների վարկանիշի վրա բացասական ազդեցություն ունենալ:
Նրա այդ նախադասությունից հետո Նիկոլ Փաշինյանը կոպիտ է արտահայտվել՝ ասելով, թե Բաբայանն արդեն երկուսուկես տարի է (նշանակվել է 2018 թ. հունիսի 11-ին- խմբ.)՝ զբաղեցնում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը, սակայն որեւէ դրական փոփոխություն չի կատարել, եւ անգամ տեսակետ արտահայտել, թե հենց այդպիսի երեւույթներն են բացասաբար ազդում իշխանության վարկանիշի վրա:
Եվ ահա, մեր տեղեկություններով՝ այս միջադեպից հետո խորացել են հակասությունները, Նարեկ Բաբայանի հետ կապված դժգոհություններ են եղել, եւ այդ պատճառով էլ փորձել են գտնել մեկին, որը կարող է փոխարինել նրան: Եվ ահա, գտել են եւ նշանակել Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանին, որն աշխատանք չուներ: Նարեկ Բաբայանը, թերեւս, հազիվ թե երկար անգործ մնա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...