Փաշինյանը ՊՆ-ում կոնֆլիկտ է հրահրել
Բանակի օրը՝ հունվարի 28-ին ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել էր Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին: Այդ մասին հաղորդագրություն էին տարածել՝ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ մեջբերելով։
ՊՆ-ի Hraparak.am-ի աղբյուրները պատմում են, որ հանդիպումը բոլորովին էլ հարթ չի ընթացել։ Ճիշտ հակառակը։ Հիմնական հանդիպումից հետո փոքր կազմով նստած են եղել ղեկավարներից մեկի սենյակում եւ Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցրել՝ ուղղված բարձրագույն սպայակազմին, պատերազմում պարտության հետ կապված, ինչից ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վրդովվել է։ Նա հայհոյել է, դուռը խփել եւ դուրս եկել սենյակից։ Նրա հետեւից գնացել են, համոզել, հետ բերել։ Այդ ժամանակ սկսել է «ելույթ ունենալ» նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ վարչապետի մոտ փորձելով ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին։ Սկսել է սպառնալ, թե նման քայլերի համար կպատժի։ Այստեղ արդեն խոսակցությանը միջամտել են ներկա բարձրաստիճան սպաները՝ նրան հասկացնելով, որ տեղդ հանգիստ նստիր, դու ոչինչ չես որոշում։ Խոսակցությունն այնքան է սրվել, որ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է հաշտարարի դերը՝ խաղաղեցնելով ու հարթելով իր իսկ հրահրած կոնֆլիկտը։
Բայց այս միջադեպը Փաշինյանը կուլ չի տվել, դրանից անմիջապես հետո նա հրահանգել է քրեական գործեր հարուցել բանակի եւ ՊՆ ղեկավար կազմի նկատմամբ։ Առաջինը զենքի մասով գործն է, այս փուլում դեռ՝ Դավիթ Գալստյանի, իսկ հեռանկարում ՊՆ մյուս բարձրաստիճանների նկատմամբ։


















































Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին
2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվո...
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանը
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Lufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասին