Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

Եթե կրակել են՝ նորմալ է եղել, ես ասեմ՝ նորմա՞լ չի․ Արտակ Դավթյան

Այսօր դատարանը քննում է ՊՆ-ին զենք մատակարարած մի ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավիթին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը։ ԱԱԾ-ն, հիշեցնենք, երեկ հաղորդագրություն տարածեց առ այն, որ «առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել մատակարար կազմակերպության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, որը նույն օրը ներգրավվել է որպես մեղադրյալ»։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որի դատական նիստը հիմա կայանում է։

Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ Դավիթ Գալստյանի ղեկավարած ընկերությունը պետք է պաշտպանության նախարարությանը մատակարեր 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, սակայն մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որոնցով անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։

Ըստ տեղեկությունների՝ ԱԱԾ-ն հարցաքննել է նաև այդ ժամանակ (2018-ին) ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Արտակ Դավթյանին և նրանից հետո մինչ այս պահը ԳՇ պետ հանդիսացող Օնիկ Գասպարյանին, որոնց ցուցմունքները, սակայն, չեն կցել գործին, քանզի դրանք, ինչպես հասկացանք, այնպիսին են եղել, որ «կխանգարեին» ԱԱԾ-ին անկաշկանդ գործ հարուցել և մեղադրել Դավիթ Գալստյանին։

Արտակ Դավթյանը մեր հարցին՝ ճի՞շտ է, որ իրեն և Օնիկ Գասպարյանին կանչել են հարցաքննության, ասաց․ «Օնիկ Գասպարյանի պահով՝ տեղյակ չեմ, իմ պահով՝ առանց մեկնաբանությունների»։

-Իսկ ճի՞շտ է, որ խոսքը 2018 թվականին տեղի ունեցած գործարքի մասին է։

-Մանրամասներին տեղյակ չեմ, եթե Դուք կճշտեք՝ գոնե որ ամսին է եղել մուտքագրումը, որովհետև կարող է պայմանագիրը կնքված լինի շատ վաղուց, մատակարարումը լինի ինչ-որ ժամանակ և այլն։ Քանի որ քանակները շատ-շատ են, չեմ կարող ասել։ Եթե ամսով ճշտեք, կարող եմ ասել ամսվա հետ կապված։

-Իսկ ի՞նչ կարող եք ասել ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության վերաբերյալ։

-Իսկ ի՞նչ պիտի ասեմ ես, ի՞նչ եք ակնկալում, ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, ծանոթացել եմ, ընդունել եմ ի գիտություն։ Ուրիշ բան չեմ կարող ասել։

-Կա՞ր այդտեղ քրեական գործի շարժառիթ, և ինչո՞ւ հիմա՝ 2-3 տարի անց միայն, իրավապահ մարմինները գլխի ընկան, որ այդ գործարքում չարաշահումներ են եղել, մատակարարված արկերը չեն համապատասխանել չափանիշներին և այլն։

-Ինձ թվում է՝ հասցեատերը ճիշտ չեք ընտրել, էդ հարցերը պիտի ինձ չուղղեք, ի՞նչ իմանամ, նենց բան եք ասում, թե ԱԱԾ-ն երբվանից է սկսել էդ գործով զբաղվել, ինչ արդյունքներ կան իրենց մոտ, և ինչի համար է եղել, ես ո՞նց պատասխանեմ էդ հարցին։

-Պարզապես ժամանակին այդ մասին բարձրաձայնվել է, մասնավորապես՝ Միքայել Մինասյանն էր խոսում այդ մասին։

-Միքայել Մինասյանի բարձրաձայնածը սաղ քաղաքական ենթատեքստ ունեն, ես չեմ ուզում մեկնաբանել։

-Իսկ այս քրեական գործը քաղաքական ենթատեքստ չունի՞։

-Գիտե՞ք ինչ կա, քրեական գործի հարուցումը դեռ չի նշանակում, որ մեղավոր կա, կլինի դատարանի որոշում, նոր ըստ դրա կլինի։

-Տարօրինա՞կ չէ, որ միայն Դավիթ Գալստյանին են ձերբակալում, երբ տրամաբանորեն՝ նման գործարքներից պետք է տեղյակ լինեին նաև քաղաքական իշխանությունները, այդ թվում՝ վարչապետը, պաշտպանության նախարարը։

-Դուք կարող եք շարունակել և ասել` նաև գլխավոր շտաբի պետը։ Նախ առաջինը՝ էդտեղ քաղաքական ղեկավարությունը, իհարկե, ոչ, դա էն գործարքը չի կամ էն ծավալը չի, որպեսզի քաղաքական ղեկավարությունն իմանա։ Պայմանագրերը կնքում է պաշտպանության նախարարությունը, ընդունում է հանձնաժողովը։ Սա է ամբողջ սխեման։

-Դուք, փաստորեն, չհերքեցիք, որ Ձեզ հարցաքննել են։

-Ես նաև չհաստատեցի դա, ես ասացի՝ չեմ մեկնաբանում։

-Ի՞նչն է խնդիրը, որ Ձեզ կանչել են հարցաքննության, բայց չեք հայտարարում այդ մասին։

- Իսկ ինչո՞ւ պիտի հայտարարեմ կամ չհայտարարեմ, կամ արդյոք կանչել են, թե չեն կանչել։ Դրա համար կա համապատասխան, հարցում ուղարկեք, թող ասեն՝ կանչե՞լ են հարցաքննության, թե՞ չեն կանչել։ Եթե ես լինեի հիմա ինչ-որ պաշտոնի, մեծ հաճույքով կպատասխանեի, ես հիմա որևէ պաշտոնատար անձ չեմ հանդիսանում։

-Պարզապես, մեր տեղեկությամբ՝ Ձեր և Օնիկ Գասպարյանի հարցաքննությունները չեն կցել գործին։

-Բան չունեմ ասելու, ասացի՝ էդ հարցը ուղղեք քննչական մարմիններին, որոնք վարում են էս գործը։

-Մեզ ասացին նաև, որ մատակարարվել է 1000 արկ, որոնցից մոտ տասը կրակել փորձարկվել է, և խնդիր չի առաջացել, Դուք էլ Ձեր ստորագրությամբ հաստատել եք դա։ Տեղյա՞կ եք դրանից։

-Եթե իմ վախտով է եղել, միանշանակ տեղյակ եմ, այո, եթե իմ վախտով չի եղել, կդժվարանամ պատասխանել։ Դրա համար ասացի, եթե Դուք ամսով նշեիք, որովհետև նման գործընթաց եղել է միշտ՝ ինձանից առաջ, իմ ժամանակ, հույս ունեմ՝ ինձանից հետո, և ուզում եմ շեշտել, որ իմ ժամանակ նման միջոցների ներկրումն էնքան շատ է եղել, որ նախկինում չենք ունեցել, դրա համար կոնկրետ Ձեր ասած էդ 1000 հատի հետ կապված նշելը ճիշտ չի, որովհետև հարյուր հազար հատերի մասին ենք խոսում, հազար հատի մասին հիշել առանձին դրվագով՝ մի քիչ դժվար է։ Իսկ եթե իմ վախտով է եղել, ընդունվել է։ Ես ասեմ՝ կա ստանդարտ գործընթաց, հանձնաժողովը ընդունում է դրանք, փորձարկում են, և եթե մասնագետները ընդունել են, ուրեմն խնդիրներ չեն եղել։

-Եթե Ձեր օրոք եղած լինի, և իսկապես խնդիր եղած լինի այդ զինամթերքի հետ կապված, այստեղ պատասխանատվությունն ավելի շատ գլխավոր շտաբի պետի՞ ուսերին է, թե՞ պաշտպանության նախարարի։

-Շատ դժվար հարց եք տալիս, կախված է նրանից, թե ինչ նկատի ունեք՝ խնդիր ասելով։ Խնդիրը կլինի, ասենք, գնի հետ կապված, դա ուրիշ հարց է, խնդիր կլինի որակի հետ կապված՝ ուրիշ է, եթե կլինի կիրառման հետ կապված՝ ուրիշ է, դրանից ելնելով էլ կորոշվի մեղավոր անձանց շրջանակը։

-Դուք այսքան ժամանակ, որ աշխատել եք Դավիթ Գալստյանի հետ, նրա մատակարարած զենք-զինամթերքից ու նրա հետ համագործակցությունից գո՞հ եք եղել։

-Իհարկե։

-Բավարարե՞լ է նա ՊՆ-ի պահանջներն ամբողջությամբ։

-Ի՞նչ է նշանակում՝ բավարարե՞լ է ամբողջությամբ։ Ինքն ընդամենը գործարար է, որն առաջարկում է ծառայություն կամ նյութական միջոց։ Եթե դա բավարարում է մեր պահանջներին, մենք վերցնում ենք, եթե չի բավարարում, չենք վերցնում։ Եղել են բազմաթիվ դեպքեր, որ իր բերած նմուշները չենք ընդունել, հետ ենք ուղարկել, կամ ունեցել են թերություններ, և հետ ենք ուղարկել։ Նույն ձև աշխատել ենք նաև մյուս մատակարարների հետ առանց որևէ խնդրի։

-Դուք անընդհատ շեշտում եք, թե կարևոր է՝ որ ամսվա մասին է խոսքը, ԳՇ պետի պաշտոնում նշանակվել եք 2018 թ․ մայիսի 24-ին, և մենք պարզեցինք, որ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը 2018-ի մայիսից հետո տեղի ունեցած գործարքի մասին է։

-Իսկ պայմանագիրը ե՞րբ է կնքվել, դա էլ ճշտեք։

-Պայմանագիրը գուցե ավելի վաղ՝ 2017 թվականին է կնքվել, բայց մեզ ասացին՝ մատակարարումն ու փորձարկումը տեղի է ունեցել 2018-ի մայիսից հետո։ Այսինքն՝ Դուք ստորագրել եք, որ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա մատակարարված զենքերի կամ զինամթերքի հետ։

-Եթե մայիսից հետո է եղել, այո։

-Այդ դեպքում ինչպե՞ս բացատրենք ԱԱԾ-ի տարածած այս հաղորդագրությունը։

-Բայց էդ հարցը պետք է տաք ԱԱԾ-ին, ես հիմա ի՞նչ կարող եմ ասել։ Եթե կրակել են՝ նորմալ է եղել, ես ասեմ՝ նորմա՞լ չի։ Միգուցե ուրիշ հարցեր էլ կան էնտեղ, որոնցից ես տեղյակ չեմ։ Ես էսօր կարդացի նաև Գալստյան Դավիթի հայտարարությունը արտադրության թվի հետ կապված։ Դեռ էնքան հարցեր, կարծում եմ, ի հայտ կգան ու կպարզվեն, որ հիմա ինչ-որ բան մեկնաբանել մի հաղորդագրության հիման վրա, մանավանդ, եթե մանրամասներին չեմ տիրապետում ես ամբողջ ծավալով էս պահի դրությամբ, ի՞նչ կարող եմ ասել։