Իջեւանցի ստոմատոլոգը վարչապետի օգնական է նշանակվել
Gov.am կայքում վարչապետի օգնականների ցանկում հայտնվել է Գագիկ Իսախանյան անունով մի մարդ ում կենսագրությունից պարզ է դառնում, որ նա Իջևանի ծագում ունեցող ստոմատոլոգ է: Նշանակումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 21-ին: Այս մասին գրում է Hraparak.am-ը:
Անհասկանալի է, ինչ գործունեություն է իրականացնելու պարոն Իսախանյանը վարչապետի աշխատակազմում: Այս նշանակումը արդեն հումորների տեղիք է տվել համացանցում, մարդիկ առաջարկում են հաջորդ անգամ պրոկտոլոգի ընտրել: Մյուսներն էլ հիշեցնում են Փաշինյանի արած հայտարարությունները իշխանության կլանային համակարգի մասին:
Կենսագրությունը ստորև․
Ծնվել է 1989 թվականի ապրիլի 16-ին, ք. Իջևան:
2005-2011թթ.- Երևանի «Հայբուսակ» համալսարան՝ ստոմատոլոգիայի բակալավրի աստիճան
2011-2013թթ. - Երևանի «Հայբուսակ» համալսարան՝ ստոմատոլոգիայի մագիստրոսի աստիճան
2014-2016թթ. – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ բժիշկ-ստոմատոլոգ
2013-2016թթ. – ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ
2016-2017թթ. - ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնի պետ
2017-2020թթ. - «Վարդգես Դովլադբեկյան» Ա/Ձ-ում բժիշկ-ստոմատոլոգ
2021թ. հունվարի 18-ին նշանակվել է Վարչապետի օգնական
2007-2009թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:


















































Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...