Շատերի համար անհնարին թվացողը պետք է դարձնենք հնարավոր. Առուշ Առուշանյան
Հարգելի՛ հայրենակիցներ, Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: Հայոց բանակը հպարտությունն է մեր ժողովրդի: Թեև մեր երկրի համար ծանր ժամանակներ են, բայց ոչինչ չպետք է ընկճի մեր հավաքական հավատքը, կամքն ու մարտունակ ոգին: Հայոց բանակը հասարակությանը հաղթանակներ և հպարտություն պարգևած բանակ է: Այսօր էլ պատերազմի ծանրությունն իր ուսերին վերցրեց հայ զինվորը, հերոսաբար կռվեց հայրենիքի փրկության համար՝ չխնայելով սեփական կյանքը: Հայ զինվորի խաչը ծանր է, փառքը՝ մեծ:
Մենք ոչինչ չպետք է խնայենք մեր բանակի հզորությունը ամրապնդելու, էլ ավելի զորեղացնելու համար: Թշնամին պետք է զգա, որ իր դիմաց բանակի վերածված մի ամբողջ ազգ է: Մենք այլընտրանք չունենք. յուրաքանչյուր հայ զինվոր է, յուրաքանչյուրս մեր հնարավորությունների չափով պետք է ամեն ինչ անենք, կանգնենք մեր հայրենիքի, մեր բանակի, զինվորի կողքին՝ մեր երկրի խաղաղ ու կայուն առաջընթացը ապահովելու նպատակով:
Շատերի համար անհնարին թվացողը պետք է դարձնենք հնարավոր. մենք իրավունք չունենք կիսատ թողնել մեր հայրենապաշտ հերոսների գործը, կորցրածը պետք է հետ բերենք. Աշխարհի ամենահարազատ անկյունը Հայրենիքն է, որի փրկության համար պետք է շարունակենք մեր արդար պայքարն ու պահանջը՝ պետական, ազգային մտածելակերպով ու միասնականությամբ : Կրկին շնորհավորում եմ , մաղթում խաղաղութուն, ոգու ամրություն և միասնություն, ի նպաստ մեր պետության և անվտանգ ապագայի: Փա՛ռք մեր զինված ուժերին: Աստված պահապան բոլորիս։
Առուշ Առուշանյան
Գորիսի քաղաքապետ


















































Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...