Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հարեվաններ

Կարևոր իրադարձությունները դեռ առջևում են. Էրդողանը նոր «հայկական խաղ» է սկսում

«Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Ստանիսլավ Տարասովը նոր հոդված է հրապարակել, որում անդրադարձ է կատարել հայ-թուրքական հարաբերություններին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությանը:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք վերլուծաբանի հոդվածը.

«Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ինտրիգային հայտարարություն է արել: Առաջին սցենարն այն է, որ, ըստ նախարարի, «Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը վերջապես թույլ կտա Թուրքիային կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ», և որ «Թուրքիան հույս ունի, որ Հայաստանը չի խախտի հրադադարի ռեժիմը»:

Սա Երևանի հետ կապված Անկարայի նոր դիրքորոշումն է: Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապել էր իր կողմից առաջադրված «վեցյակի հարթակի հետ» (Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Վրաստան և Հայաստան)՝ «իրավիճակը կայունացնելու և Հարավային Կովկասում խաղաղությունը պահպանելու համար»: Բայց սա պահանջում է զգալի դիվանագիտական ջանքեր և ժամանակ: Այլ հարց է նախ հասնելը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման մակարդակին, մանավանդ, որ հեշտ չի լինի հասնել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտի մասին համաձայնագրի կետերից մեկի իրագործմանը, որը նախատեսում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության միջանցքի ստեղծում` առանց Երևանի հետ կառուցողական հարաբերությունների հաստատման:

Երկրորդ սյուժեն այն է, որ Անկարան սկսում է Հայաստանի հետ իր հարաբերությունները կարգավորել Եվրամիության հետ համագործակցության համատեքստում: Ինչպես գիտեք, ղարաբաղյան պատերազմի ժամանակ Փարիզը սատարում էր Երևանին, բայց Ֆրանսիայի Սենատը կողմ քվեարկեց Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը ոչ թե պատերազմի ընթացքում, որը կարող էր փոխել իրավիճակը, այլ դրա ավարտից հետո: Այնուամենայնիվ, Ֆրանսիայի կառավարությունը հրաժարվեց հետևել այս բանաձևին, որը դրական կերպով ընդունվեց ինչպես Անկարայում, այնպես էլ Բաքվում: Ավելին, ինչպես գրում է Le Figaro ֆրանսիական հրատարակությունը, «Փարիզը հրաժարվեց առաջատարի դիրքերից՝ ԵՄ այլ երկրներից պահանջելով ճանաչել Լեռնային Ղարաբաղը և նման կերպով ամրապնդեց Եվրամիության հավակնությունները՝ ձգտելով դառնալ աշխարհաքաղաքական գլխավոր խաղացող Հարավային Կովկասում»:

Մեծ հաշվով, Անկարան Փարիզից պահանջներ չունի այս ուղղությամբ: Ինչ վերաբերում է Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի և Ֆրանսիայի միջև ծագած խնդիրներին, ապա Անկարան դրանք համարում է «բավականին լուծելի»: Պատահական չէ, որ Չավուշօղլուն սկսեց ակտիվ ջանքեր գործադրել Ֆրանսիայի ուղղությամբ, հեռախոսազրույց ունեցավ իր գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանի հետ և պայմանավորվեց մշակել հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ: Բայց այստեղ կա մեկ կարևոր կապող նրբություն: Էրդողանը կարծում է, որ Ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիրը չի նշանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծում՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանման հարցը: Անկարան վստահ է, որ վաղ թե ուշ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը կրկին կսկսի աշխատել, իսկ Ֆրանսիան, որպես նրա համանախագահներից մեկը, դժվար թե չեզոք մնա:

Նման իրավիճակում Թուրքիան ակնկալում է «հայկական խաղաքարտը» խաղարկել այնպես, որ, ինչպես կարծում են եվրոպացի փորձագետները, «ազատվի Ռուսաստանից Անդրկովկասում և փորձի ԵՄ-ին կապել դրա հետ»: Գերմանական Deutsche Welle պարբերականը խորհուրդ է տալիս Անկարային քայլեր ձեռնարկել Երևանի ուղղությամբ, որոնք կարող են «փրկել ժողովրդավարական փորձը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի կառավարության», որը կարող է «ներկայացվել որպես Պուտինի կառավարման մոդելի այլընտրանք և խոչընդոտ ռուսամետ քաղաքական ուժերի իշխանության գալու համար»:

Ըստ արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի (DGAP) փորձագետ Անդրաշ Ռաշի՝ հարկավոր է հակադրություն որոնել այն փաստի դեմ, որ «խաղաղապահներ ուղարկելով Ադրբեջան և պահպանելով այն, ինչ մնում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի վերահսկողության տակ, Ռուսաստանը լծակներ է ձեռք բերում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի նկատմամբ՝ պահպանելով Լեռնային Ղարաբաղի այն հատվածը, որը մնացել է Բաքվի վերահսկողությունից դուրս»:

Այսինքն՝ Թուրքիային առաջարկվում է գործողությունների որոշակի սցենար, որը նա պետք է փորձի իրագործել մինչև մարտի 30-ը՝ ԵՄ կողմից նրա դեմ նոր պատժամիջոցների սահմանման օրը, ելնելով այն փաստից, որ Բրյուսելը չի համարում «Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ Անդրկովկասում հաստատված դաշինք», նրանք դա անվանում են պարզապես «մեկանգամյա գործընկերություն՝ հիմնված ընդհանուր մարտավարական շահերի վրա»:

Իսկապես, Անկարան Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի կողմերից չէ: Եվ Էրդողանը սկսել է սակարկել: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին բանակցությունների ընթացքում նա բարձրացրեց նշաձողը, այն է՝ վերափոխել միգրացիոն համաձայնագիրը, թարմացնել մաքսային միությունը ԵՄ-ի հետ, ապահովել անայցագրային ռեժիմ Թուրքիայի քաղաքացիների համար, ինչպես նաև քայլեր ձեռնարկել երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների առնչությամբ և վերականգնել փոխվստահությունը:

Միևնույն ժամանակ, Անկարան հասկանում է, որ Բրյուսելը դժվար թե ընդունի առաջարկվող պայմաններն ամբողջությամբ: Վերջերս Գերմանիայի Քրիստոնեական-դեմոկրատական միություն կուսակցության նախագահի թեկնածու Ֆրիդրիխ Մերզը առաջ քաշեց ԵՄ-ի և Թուրքիայի հնարավոր հարաբերությունների ծրագիր՝ «առանց Միության լիիրավ անդամության իրավունք ստանալու»: Դրանք ներառում են Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալուց հետո Լոնդոնի և Բրյուսելի կողմից ստորագրված առևտրի և համագործակցության համաձայնագրի կնքումը, աստիճանաբար հրաժարումը պատժամիջոցներից Թուրքիայում գտնվող անհատների և ընկերությունների դեմ, որոնք մասնակցում են Միջերկրական ծովի վիճահարույց տարածքներում գազի հանքավայրերի մշակման աշխատանքներին:

Տարասովը նկատում է, որ թերևս այս փուլում սա կարող էր «ձեռք տալ» Անկարային: Բայց ոչ ամբողջությամբ, քանի որ այն խաղում է այլ մակարդակում և տարբեր վայրերում՝ ցույց տալով Բրյուսելին, ինչպես ասել է շվեյցարացի մի դիվանագետ, «Հարավային Կովկասը կորցնելու ռիսկերն ու սպառնալիքները»:

Շատ բան դեռ առջևում է: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետագա հարցը բաց է, «հավաքական Արևմուտքը» ցանկություն ունի տապալել Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանագիրը, դեպի իր կողմը քաշել Թուրքիային, իրադարձությունների համատեքստում ներկայացնել «հայկական քարտը» ավելի լայն աշխարհաքաղաքական տիրույթում՝ Մերձավոր Արևելքում պրոյեկցիայով՝ իր կողմից ավելացված տուրբուլենտությամբ: Միգուցե Անկարան ձգտում է արագորեն կարգավորել իր հարաբերությունները Երևանի հետ հենց այն նպատակով, որ խուսափի հնարավոր զինված բախումներից՝ Անդրկովկասի չորրորդ ճակատը փակելու համար՝ Սիրիայից, Լիբիայից և Միջերկրական ծովից հետո:

Այսպիսով, կարևոր իրադարձությունները դեռ առջևում են: Անկարան սկսում է նոր «հայկական խաղ»: