Հոլի Բերին մամուլի ասուլիսի ժամանակ վիսկի է խմել եւ սեղանի տակ գլորվել
Հոլի Բերին ուժեղ բնավորություն ունի, իզուր չէ, որ կենդանակերպի նշանով Առյուծ է: 50-ամյա դերասանուհին Սան Դիեգոյում անցկացվող Comic Con-2017 փառատոնի ժամանակ լրագրողներին ապշեցրել է մեկ ումպով վիսկի խմելու ունակությամբ:
Մամուլի ասուլիսը նվիրված էր Kingsman: The Golden Circle նոր լրտեսական մարտաֆիլմին, որում Հոլին նկարահանվել է Չենինգ Տատումի, Ջուլիանա Մուրի, Քոլին Ֆյորտի եւ այլոց հետ:
Լրագրողներից մեկը Բերիին հարցրել է՝ կարելի՞ է պնդել, որ այս ֆիլմում ավելի շատ բրիտանական կազմ կա, քան Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում: Հոլին խոստովանել է, որ բարդ հարց է, եւ որ իր համար ավելի դյուրին է վիսկի խմել, քան պատասխանել այդ հարցին:
Դահլիճից անմիջապես արձագանքել են: Դերասանուհին նաեւ հայտարարել է, որ կարող է մի քանի վայրկյանում մի մեծ գավաթ վիսկի խմել: Եվ գիտեք ինչ, նա խմել է եւ... սեղանի տակ գլորվել, բայց ուրախ ոտքի է կանգնել ու հայտարարել. «Երբեք Հոլի Բերիին մի խնդրեք գրազով ինչ-որ բան անել, քանի որ ես կանեմ դա»:


















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...