Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դիպլոմը բավակա՞ն է. ինչ է պահանջում աշխատաշուկան երիտասարդից Գաֆէսճեան պատանեկան խորհրդի` «Սինեսթեզիա․ բազմազգայական փորձառություն» ինտերակտիվ ցուցադրությունը Ընկերության կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Վինիսիուս Ժունիորը կարող է պահանջել պայմանագրի երկարաձգման հավելյալ բոնուս Մադրիդի «Ռեալը» հայտարարել են հարձակվող Գոնսալո Գարսիայի տրանսֆերի մասին Դատարանի դահլիճում կալանավորված անձը հայհոյել է, կոտրել ոստիկանության մեքենայի ապակին, հարցաքննության ժամանակ շիշը նետել է աշխատակցի ուղղությամբ Ես ցանկանում եմ Իրանին հնարավորություն տալ՝ մինչև վերջնական գլխատումը. Թրամփ Հայաստանը կմասնակցի Վենետիկի կինոփառատոնի շրջանակում անցկացվելիք «Նկարահանման տարածքների շուկա»- ին Մոլդովայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ Սոթք գյուղում կառուցվում է ոռոգման համակարգ Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Դիպլոմը բավակա՞ն է. ինչ է պահանջում աշխատաշուկան երիտասարդիցԳաֆէսճեան պատանեկան խորհրդի` «Սինեսթեզիա․ բազմազգայական փորձառություն» ինտերակտիվ ցուցադրությունըԸնկերության կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՎինիսիուս Ժունիորը կարող է պահանջել պայմանագրի երկարաձգման հավելյալ բոնուսՄադրիդի «Ռեալը» հայտարարել են հարձակվող Գոնսալո Գարսիայի տրանսֆերի մասինԴատարանի դահլիճում կալանավորված անձը հայհոյել է, կոտրել ոստիկանության մեքենայի ապակին, հարցաքննության ժամանակ շիշը նետել է աշխատակցի ուղղությամբԵս ցանկանում եմ Իրանին հնարավորություն տալ՝ մինչև վերջնական գլխատումը. ԹրամփՀայաստանը կմասնակցի Վենետիկի կինոփառատոնի շրջանակում անցկացվելիք «Նկարահանման տարածքների շուկա»- ինՄոլդովայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՍոթք գյուղում կառուցվում է ոռոգման համակարգՔնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն ՔոչարյանինՃապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթովԱՄՆ-ն լուրջ խնդիրների կբախվի իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակելու պարագայումԺամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը ՀայաստանԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԵ՛վ հայհոյանքը, և՛ բռնությունը խստիվ դատապարտում եմ. Հասմիկ Հակոբյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր դեպքի մասինԵրկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան Իսրայելին մեղադրել են Գազայում զինադադարի խախտման մեջՄնալ «Սանթոսում», թե՞ գնալ այլ ակումբ, թոշակի անցնել, թե՞ շարունակել. ՆեյմարԵղբայրական Թուրքիայի շահերը միշտ էլ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համարՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ի նիստում. ՎասիլևԿասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունըՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի շուրջ 400 միավոր զինամթերքԸնկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. Առինջ մոլի նախկին տնօրենը կալանավորվել էՍեւաստոպոլում ռուս զինծառայողը կրակել է ծառայակցի եւ խաղաղ բնակիչների վրաՈչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 1000 հատ. ՊԵԿՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումԵրեւանում մեկնարկել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության տարածաշրջանային աշխատաժողովըDAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբինSamsung-ի նոր անակնկալըՃամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք7 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերովԵրեւանում սպասվում է առանց տեղումների եղանակԿատարվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացման գործողություններ․ վարույթի նախաքննությունն ավարտվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻտալիայում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԹուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերըՍեւ ծովում հարձակման ենթարկված թուրքական բեռնանավի անձնակազմը տարհանվել է ՆովոռոսիյսկԿյանքից հեռացել է Հակադոպինգային գործակալության տնօրենի տեղակալ, դոկտոր, պրոֆեսոր Արեգ ՀովհաննիսյանըՎարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ ԹադևոսյանինՀրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայում բռնկված հրդեհի տարածումըՆԳՆ քրեական ոստիկանները հայտնաբերել են շուրջ 335 գրամ և 30 փաթեթ թմրամիջոց․ ձերբակալվել է 4 անձՎրացական նավթավերամշակման գործարանը հրաժարվում է ռուսական նավթիցՈւկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. ԶալուժնիԱշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի գիտելիքները ծառայեցնել ՀՀ պետական կառավարման համակարգին․ ստացվել է 1141 հայտ․ վարչապետԼեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրելՍԱՏՄ-ն խստացնում է սննդի առաքման վերահսկողությունըՈւղիղ. Աժ 9-րդ գումարման նիստըԳյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ Մինասյան
Մամուլ

Լեւոն Հայրապետյանի դեմ ցուցմունք տված, ցմահ դատապարտված սենատորին կարող են ներել, իսկ Հայրապետյանի՞ն

«Փաստ» թերթը գրում է.

Ռուսական արդարադատությունն «անխոցելի» է: Պատվիրված սպանությունների, ահաբեկչության կազմակերպման, հարկերից խուսափելու եւ այլ ծանր հանցանքների համար ցմահ ազատազրկման դատապարտվածին կարող են ներել, իսկ ահա խիստ կասկածելի եւ մինչ օրս չապացուցված փաստերի հիման վրա 4 տարվա ազատազրկման դատապարտված մարդուն, ով կյանքի հետ անհամատեղելի հիվանդությունների մի ամբողջ փունջ ունի, շարունակել պահել բանտում՝ անմարդկային պայմաններում:

Առաջին դեպքում խոսքը Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մասին է: Իսկ երկրորդ դեպքում՝ հայտնի գործարար, բարեգործ Լեւոն Հայրապետյանի:

Ավելին, Հայրապետյանին դատապարտել են հենց Իզմեստեւի եւ նրա մոր ցուցմունքների հիման վրա: Իզմեստեւի մայրը ցուցմունք էր տվել, թե իբր Հայրապետյանն իրենից 700000 դոլար կաշառք է կորզել՝ որդու դատավճիռը մեղմելու նպատակով: Մինչս օրս այդ ցուցմունքները որեւէ կերպ չեն հիմնավորվել եւ չեն ապացուցվել:

Իսկ արդեն որդին 2014–ին ցուցմունք էր տվել «Башнефть»–ի նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովի դեմ եւ նշել, որ Լ. Հայրապետյանն էլ է մասնակցել Ռախիմովի կողմից՝ «Башнефть»–ը «Система» ԲՖԿ–ին վաճառելու գործին: Այդ ցուցմունքի հիման վրա Հայրապետյանի ձերբակալությունը երկարացվել էր:

Նույն գործով անցնող «Система»–ի ղեկավար Եվտուշենկովի նկատմամբ հարուցված գործը կարճվել է, իսկ Ռախիմովի հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում, բայց Ավստրիայի դատական իշխանությունները մի քանի անգամ մերժել են ռուսական կողմի՝ Ռախիմովին արտահանձնելու պահանջը՝ հարուցված քրեական գործում քաղաքական դրդապատճառներ տեսնելու պատճառաբանությամբ:

Իսկ որ ՌԴ նախագահը պատրաստ է Իզմեստեւին ներում շնորհել, հայտնի է դարձել երկու օր առաջ: Նախկին սենատորին ներում շնորհելու խնդրանքով Պուտինին դիմել է Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավար, իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեեւան: Նրա 90–ամյակի առթիվ Պուտինն անձամբ է հյուրընկալվել իրավապաշտպանի տանը: Այդ ժամանակ էլ Լ. Ալեքսեեւան Պուտինից ներում էր խնդրել Իզմեստեւի համար. «Ես ասացի՝ դա նվեր չէ, խնդրանք է: Բարի գործ արեք՝ ներում շնորհեք Իզմեստեւին: Ներում շնորհելը արդարադատություն իրականացնելու ակտ չէ, այն գթասրտության ակտ է»,– ավելի ուշ պատմել է իրավապաշտպանը: Պուտինն էլ դրական է պատասխանել: Այս լուրը հաստատել են նաեւ Կրեմլում: «Նախագահն ասել է, որ դա հնարավոր է, բայց ժամանակ է հարկավոր»,– նշել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Իսկ ահա հայ գործարարին ներում շնորհելու, ավելին, նույնիսկ առկա հիվանդությունների պատճառով դատավճիռը մեղմելու բոլոր փորձերը մերժվել են: Ժամանակին Հայրապետյանի գործն ուսումնասիրելու եւ այն օրենքի շրջանակներում լուծելու խնդրանքով Պուտինին դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Սակայն Պուտինի պատասխանն անսպասելի եւ շատ խոսուն էր եղել՝ իսկ ո՞վ է այդ Հայրապետյանը: Իսկ թե Հայրապետյանն ով էր, Պուտինը դժվար թե չիմանար: Ռուսական բիզնես միջավայրում, ռուսական քաղաքական ու բիզնես էլիտայի հետ իր կապերով Հայրապետյանն ամենեւին էլ վերջին մարդը չէր:

Այնպես որ, ցավոք սրտի, մինչ օրս ակտուալ է մնում Սիամանթոյի խոսքը՝ ով մարդկային արդարություն, թող որ թքեմ քո ճակատին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում