Թուրքմենստանի նախագահն արձակուրդի ընթացքում ձկնորսությամբ է զբաղվել և իր որսած ձուկը նվիրել մանկատանը
Այս թեմայով
- Թուրքմենստանի նախագահը կրակել է գնդացիրից
- Թուրքմենստանում նախագահը հեռացրել է ՆԳ նախարարին աշխատանքից հետ խորհրդակցության ժամանակ
- Թուրքմենստանում արդեն 6-րդ օրն է` տոնում են ալաբայների մասին նախագահ Բերդիմուհամեդովի գրքի հրատարակումը (լուսանկարներ)
- Թուրքմենստանի նախագահը գիրք է հրատարակել ալաբայ շների մասին
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն արձակուրդի ընթացքում իր որսած ձուկը փոխանցել է մանկատանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ռուսալեզու «Չեզոք Թուրքմենստան» պարբերականին:
«Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն արձակուրդի ընթացքում ձկնորսությամբ է զբաղվել երկրի գեղեցիկ լճերից մեկում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Պետության ղեկավարը թարմ ձուկը որպես նվեր ուղարկել է Աշխաբադի մանկատներից մեկի սաներին:
Պարբերականը տեղեկացնում է, որ երեխաները շնորհակալություն են հայտնել նախագահին: