Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ-ում ԲԴԽ անդամի սկանդալային թեկնածուի ընտրությունն է Երևանի ավագանու նիստ՝ տրանսպորտի չթանկացման թեմայով Չինաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարի 38%-ով ավելացել է. ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատարմատար Հույսներս չենք կորցնում, փորձում ենք ուժեղ լինել․ Դավիթ Բաբայանի որդի Դոնալդ Թրամփը երդվեց և դարձավ ԱՄՆ 47-րդ նախագահը Պուտինը շնորհավորել է Թրամփին Հուսահատ կոչ եմ անում ՔՊ-ին՝ այլ թեկնածու փնտրեք, մարդիկ նայելու են ու հարցեր տան. Գեղամ Նազարյան Դուք հարբեցո՞ղ եք. Գեղամ Նազարյանը՝ Ալեքսանդր Սիրունյանին Չեմ կարծում՝ ինչ-որ երկրի «դաբրոյով» պետք է այստեղ որոշվեն քաղաքական գործընթացները․ Լևոն Քոչարյանը՝ վարչապետ դառնալու մասին Խայտառակ պարտություն կրած երկրի ղեկավարը չի կարող արդյունավետ բանակցել. Լևոն Քոչարյան Հեծանիվ վաղուց չեմ քշել, բայց սիրում եմ սառը ջուր մտնել, սառույցի տակով առաջին անգամ անցա Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպում կունենա Լավրովի հետ

Զանգվածային օբյեկտը 4 միլիարդ տարի առաջ կարող էր խաթարել Արեգակնային համակարգը և ազդել հսկա մոլորակների ուղեծրերի վրաԵրևանը գերազանցել է Բաքվին և Թբիլիսիին՝ միջազգային գործուղումների համար կյանքի արժեքի առումովԻ՞նչ անոմալիաներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքումՄեր մոլորակին սպառնում է աղետալի մեգա-երկրաշարժԱՄՆ նոր պետքարտուղարը հայտարարություն է արել Ուկրաինայի հակամարտության ավարտի մասինՊանամայի նախագահը պատասխանել է Պանամայի ջրանցքը «վերադարձնելու» Թրամփի մտադրություններինՄակրոնը կոչ է անում Եվրոպային «արթնանալ» և ավելի շատ ծախսել պաշտպանության վրա՝ Թրամփի վերադարձի ֆոնինՀարավային Կովկասում նոր էսկալացիայի ռիսկը բարձր է․ ԻնյարիտուԹրամփը Կուբան կրկին ներառել է ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակումԹուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր և վիրավորներԱԺ-ում ԲԴԽ անդամի սկանդալային թեկնածուի ընտրությունն է«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Մասիսի կայարանում հրդեհ է բռնկվելՖեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանըՇախմատի Հայաստանի առաջնության 7-րդ տուրի արդյունքներըԵրևանի ավագանու նիստ՝ տրանսպորտի չթանկացման թեմայովՈ՞վ է Միացյալ Նահանգների նոր փոխնախագահըՏուգանում եք, տուգանեք․ քաղաքացիների զգալի մասը որոշել է բոյկոտել, հայտարարագիր չներկայացնելՈւկրաինական պատերազմի ձգվող պարույրըԲաքվում այսօր կշարունակվի Արցախի նախկին պաշտոնյաների գործով կեղծ դատական նիստըՈվքե՞ր են տրանսպորտի թանկացման պատասխանատուներըՆանուշյանն ամեն ինչ անում է, որ երբ Անահիտ Ավանեսյանը լքի պաշտոնը, ինքը գրավի նախարարի աթոռըԽայտառակ ստվերային փողերի շարժ, ով ում է «կռիշ կանգնում». բացահայտում Մեսրոպ ՄանուկյանիցՈ՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բումԻնչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում արտաքին նպաստավոր հանգամանքներից օգտվելու առումովՉինաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարի 38%-ով ավելացել է. ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատարմատարԿսահմանվի բեռնատար ավտոմոբիլների երթևեկության թույլտվության մեկ ձև Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի համար. նախագիծԿապանում պատրաստվում են ընտրություններիՀույսներս չենք կորցնում, փորձում ենք ուժեղ լինել․ Դավիթ Բաբայանի որդի«Սա ուրիշ Փաշինյան է». վարչապետը շարունակում է պատից «հսկել» Հովիկ ԱղազարյանինԼուսինե Բադալյանի հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն էԹրամփն իր երդմնակալությանն է հրավիրել հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի կոռուպցիայի մեջ մեղադրվող Նյու Յորքի քաղաքապետինԱբովյանում մի խումբ կանանց միջև վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք է տեղի ունեցելՀայտնի է դարձել Թրամփի չհրապարակված հրամանագրերի բովանդակությունըԵրևանի մետրոպոլիտենին պատճառվել է 17 մլն դրամի վնասԲայդենը լքել է ՎաշինգտոնըԲայդենը ներում է շնորհել իր ընտանիքի անդամներին ԱՄՆ նախագահի պաշտոնում լինելու վերջին րոպեներինԹրամփ. Ամերիկացի տիեզերագնացները Մարսի վրա կտեղադրեն ամերիկյան դրոշըՎրաստանում զբոսաշրջիկների 12,8%-ը հայեր ենՄենք մեր հաջողությունը կչափենք այն պատերազմներով, որոնց վերջ ենք դրել․ Դոնալդ ԹրամփՄենք կվերադարձնենք Պանամայի ջրանցքը․ ԱՄՆ նորընտիր նախագահԹրամփը հայտնել է Մեքսիկական ծոցի անվանումը փոխելու և էներգակիրներ արտահանելու մտադրության մասինԵս ազգային արտակարգ դրություն եմ հայտարարում և զորքեր ուղարկում հարավային սահման. ԹրամփԹրամփի առաջին խոսքերը որպես նախագահ. Փոփոխությունների ալիք է գալիս դեպի ԱՄՆ և աշխարհԴոնալդ Թրամփը երդվեց և դարձավ ԱՄՆ 47-րդ նախագահըԹրամփը երդմնակալության արարողությունից առաջ կազմակերպել է աշխարհի ամենաթանկ մոմերով ընթրիքըՋրասուզակները գետում հայտնաբերել են ավտոմեքենաների գերեզմանոց և ավելի քան 4 տարի առաջ կորած տղամարդու դիԳնորդի համար վաճառողի ընտրած վիճակախաղի տոմսը շահել է գլխավոր մրցանակը՝ կես միլիոն դոլարըԱշխարհի մռայլ վիճակը հանգեցրել է շամպայնի համաշխարհային վաճառքի կտրուկ անկմանՌաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան

Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանրային ռադիոյի տնօրենի հետընտրական գործընթաց. Օր 3-րդ:
Հանրային հեռարձակողի խորհուրդը իր էջում հրապարակեց «անպարկեշտ առաջարկների» փաթեթը, որի մասին խոսում եմ այս օրերին, և որը մերժելուց հետո սկսվեցին խնդիրները: Ես էլ եմ այն հրապարակում: Տեքսը ստորև:

Պնդումը, թե այդ առաջարկներն ի կատար են ածվել, սովորական փարիսեցիություն է: Այդ փաստաթղթի կետերից և որևէ մեկը երբեք չի գործադրվել, Հանրային ռադիոյի աշխատակիցներից և որևէ մեկը այդ փաստաթղի ազդեցությունն իր վրա չի զգացել: Ընկերությունը շարունակել է ընթանալ իր հունով, և դա տեսանելի և լսելի է մեր եթերում:

Հատկանշական է, որ փաստաթուղթը գրաքննություն հաստատելուն ուղղված վերջին 30 տարվա մեջ հրապարակված առաջին պաշտոնական իրեղեն ապացույցն է: Խնդրում եմ այն ուշադիր կարդալ:
Ինչո՞ւ է Խորհուրդն այն հրապարակել: Ունեմ վարկածներ, որոնք շուտով կքննարկենք:
Կրկնում եմ պնդումս՝ Խորհուրդը պետք է հրաժարական տա: Ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է:
-------
Հանրային հեռարձակողների խորհրդի Եզրակացությունը՝ Հանրային ռադիոյի Ռադիոլուր լրատվական ծրագրի խմբագրական քաղաքականության վերաբերյալ

Հանրային հեռարձակողների խորհուրդը 2021 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել է Ռադիոլուր լրատվական ծրագրի թողարկումներով հեռարձակված լուրերը, պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութերն ու ռեպորտաժները և հանգել է հետևյալ եզրակացության․

Ռադիոլուրի առանձին ռեպորտաժներ և լրագրողական մեկնաբանություններ չեն համապատասխանում հանրային հեռարձակողի՝ միջազգային չափանիշներով ամրագրված գործունեության նպատակներին՝ մասնավորապես՝ սատարել հասարակական համերաշխությանը և ազգային միասնությանը։

Այս Եզրակացության հիմք են հանդիսացել հետևյալ արձանագրումները․
1․Կառավարության գործունեությունը լուսաբանելիս Ռադիոլուրի որոշ մեկնաբաններ հաճախ անտեսում են հանրային հեռարձակողի մանդատը, որը պահանջում է ճշգրիտ և համակողմանի ներկայացնել պետական մարմինների նախաձեռնությունները, զերծ մնալ սեփական գնահատականներից։

2․ Սահմանամերձ բնակավայրերից Ռադիոլուրի ռեպորտաժները ներկայացնում են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և պետական մարմինների ձեռնարկած քայլերը։ Սակայն հաճախ ռեպորտաժների հիմնական շեշտադրումներն ու հուսահատ արձանագրումները (եթե նույնիսկ օբյեկտիվ են լրագրողի տեսանկյունից) գործնականում ստեղծում են խուճապի և անկառավարելիության տրամադրություններ։ Այս ամենը արհեստականորեն սրում է ներքաղաքական իրավիճակը Երևանում, խաթարում է հասարակական կայունությունը, թուլացնում սահմանամերձ բնակչության պաշտպանունակությունը։

3․Խորհուրդն արձանագրում է նաև, որ Ռադիոլուրի վերոհիշյալ ռեպորտաժները սոցիալական ցանցերում դառնում են ներքաղաքական շահարկումների, տարբեր կուսակցությունների համակիրների՝ միմյանց վիրավորելու և ատելության խոսք տարածելու առիթ։

4․Քաղաքական «սկանդալային թեմաներին» Ռադիոլուրի անդրադարձների անհամաչափ քանակը, ռեպորտաժներում ներգրավված «փորձագետների» անփոփոխ կազմը հիմք են տալիս արձանագրելու, որ Ռադիոլուրը մեխանիկորեն վերարտադրում է քաղաքական դաշտում ծագած մանիպուլյատիվ հարցադրումները՝ անտեսելով որակյալ տեղեկատվություն ստանալու հանրության կարիքները։
5․ Էթիկայի տեսակետից Խորհուրդն անթույլատրելի է համարում սոցիալական ցանցերում Հանրային ռադիոյի լրագրողների ոչ պատշաճ արտահայտությունները պետական և քաղաքական գործիչների հասցեին։
Հանրային հեռարձակողների խորհուրդը առաջարկում է Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանին 10-օրյա ժամկետում կադրային փոփոխություններ իրականացնել Ռադիոլուր լրատվական բաժնում՝ վերոնշյալ բացթողումներն ու լրագրողական էթիկայի խախտումները բացառելու համար։

Խորհրդի նախագահ՝ Արա Շիրինյան
17 դեկտեմբեր, 2021»։