«ՔՊ-ից խայտառակ կերպով վտարված Հովիկ Աղազարյանի աշխատասենյակում շարունակում է պատից կախված մնալ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, որը, ի դեպ, կախված է բոլոր պատգամավորների, իշխանավորների աշխատասենյակներում։
Երեկ մեր լրագրողն Աղազարյանին հարցրել է՝ ինչո՞ւ եք թույլ տալիս, որ այսքանից հետո էլ Փաշինյանը Ձեզ լուռ «հսկի»՝ պատից։
Աղազարյանն ասել է` սա բոլորովին այլ Փաշինյան է, որին ինքը սիրում էր․ «Սա այսօրվա Նիկոլ Փաշինյանը չի, սա երեկվա Նիկոլ Փաշինյանն է, եւ դա է ապացուցում իր արտաքին տեսքը՝ մորուքը, հետեւաբար, եթե որեւէ մեկին չի խանգարում, թող մնա այստեղ»:Ի դեպ, ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ ներքին «չաթերում» ակտիվ քննարկել են Աղազարյանի հիմնած կուսակցության ծրագրի նախագիծը, որը շաբաթներ առաջ պատգամավորը հրապարակեց, ոմանք չարախնդացել են, թե նոր` «հուժկու ընդդիմություն» են ստացել»:


















































Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել