Դեռ քանի տարի մեղավոր պետք է կարգվեն նախկինները
Երեկ՝ հունվարի 17-իմ, Ազգային ժողովում, հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը հարց ուղղեց կառավարությանը, թե անցած չորս ամիսների ընթացքում ինչ քայլեր են արվել արցախցիներին բնակարանով, տնով ապահովելու համար:
Մինչ բուն հարցը հղելը, Նազարյանն ասաց, թե մտադիր էր պարզաբանում ստանալ, թե ինչու են խաղաղ պայմաններում բանակում զինվորներ զոհվում, բայց հասկանալով, որ հարցը հռետորականին մոտ է լինելու եւ պատասխան չի հնչելու, հրաժարվել է այդ մտադրությունից:
Ցանկություն է ունեցել Նազարյանը հարցնել նաեւ այն մասին, թե մինչ օրս ինչու բացահայտված չէ Սուրմալու առեւտրի կենտրոնի պայթյունի մեղավորները, բայց կռահելով, որ կոնկրետ պատասխան չի հնչելու, հրաժարվել է այդ մտքից:
Նա նաեւ մտադիր է եղել հարցնել, թե ինչու Երեւանի կենտրոնի թենիսի կորտերը կամ Սպարտակ մարզադաշտը արժանացան քանդվելու ճակատագրին, բայց հասկանալով, որ դահլիճում մարդ չկա, որ այդ հարցին կպատասխանի, հրաժարվել է նաեւ այդ հարցից:
Այսուհանդերձ, ամբիոնին մոտեցած Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Նազարյանի բարձրացրած բոլոր հարցերին եւ հավատարիմ մնալով վերջին տարիների ավանդույթին, պնդել է, թե Սպարտակ մարզադաշտն ու թենիսի կորտերը քանդվելու են նախկինների պատճառով, իսկ զինվորներն էլ զհովում են ծնողների եւ խաղադրույքի պատճառով: Սուրմալուի պահով էլ ոչինչ չասաց, հենվելով նախքննական գաղտնիքի վրա:
Հետաքրքիր է, դեռ որքան ժամանակ է Նիկոլ Փաշինյանն ամեն ինչի մեղքը բարդելու նախկինների, բոլորի վրա, եւ որքան ժամանակ դեռ մարդկանց մի մասը կհավատա նրան: Իրոք հետաքրքիր հարց է:
Չերկարացնենք: Դիտեք կից տեսանյութը եւ ինքներդ փորձեք պատասխանել այս հարցերին: