ԱՄՆ-ն Թուրքիային F-16 կործանիչներ չի մատակարարում՝ չնայած վճարմանը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հունաստանին F-16 կործանիչներ է ուղարկում, սակայն հրաժարվում է դրանք մատակարարել Թուրքիա` չնայած Անկարան վճարել է դրանց համար:
Տեղեկությունը հայտնում է «Anadolu» գործակալությունը։
«Այն դեպքում, երբ մեզ չեն տալիս մեր F-16-ները, թեև մենք վճարել ենք դրանց համար, նրանք շարունակում են այդ կործանիչներից ուղարկել Հունաստան։
Միայն այդ պատճառով մենք հավանաբար նահանջելու պատճառ չունենք», - ԱՄԷ-ից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։