Պուտին. Ղարաբաղում հակամարտությունը մեծացրել է ահաբեկչության տարածման ռիսկերը
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը մեծացրել է ահաբեկչության տարածման ռիսկերը: Այս մասին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բոլորս անհանգստանում էինք Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության կապակցությամբ, որում ներագրավված էին մեր բոլորիս բարեկամ երկու պետություններ՝ ԱՊՀ անդամներ Ադրբեջանն ու Հայաստանը»,-ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ բախումները հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի, սրել առանց այդ էլ բարդ իրավիճակն Անդրկովկասում, մեծացրել ահաբեկչական սպառնալիքի տարածման ռիսկերը:
Պուտինը հիշեցրել է, որ «Ռուսաստանը որոշակի միջնորդական ջանքեր է ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու, կրակի լիարժեք դադարեցման հասնելու եւ կայունացման գործընթաց սկսելու համար»: «Ընդ որում, մենք ձգտել ենք հետեւել առանցքային համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,-ասել է Պուտինը:
Նա հիշեցրել է եռակողմ համաձայնության մասին, որը ստորագրվել է նոյեմբերի 9-ին: «Կարեւոր է, որպեսզի այն հետեւողականորեն իրականացվի: Շփման գծում տեղակայված ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ իրավիճակի նոր սրում թույլ չտալու համար»,-ասել է ՌԴ նախագահը:
Նրա կարծիքով՝ «այժմ միջազգային հանրության եւ ԱՊՀ երկրների առջեւ կարեւոր խնդիր է դրված՝ օգնել տուժած շրջաններին, լուծել մարդասիրական խնդիրները՝ այդ թվում կապված փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, պատմական, մշակութային եւ կրոնական հուշարձանների վերականգնման եւ պաշտպանության հետ»:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ «եւս մեկ լուրջ մարտահարվեր են իրենց բնույթով աննախադեպ արտաքինից միջամտության փորձերը ԱՊՀ որոշ երկրների ներքին գործերին»:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս