Ծեծել են Արզումանյանին, թքել՝ Հարությունյանի վրա․ նոր մանրամասներ
Քիչ առաջ Mediaport տելեգրամյան ալիքը հղում անելով իր աղբյուրներին հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ անհետ կորած զինվորների ծնողները ծեծի են ենթարկել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանին։
Ըստ ալիքի՝ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ուշ երեկոյան, երբ ՊԲ-ից հերթական անգամ խուսափողական պատասխաններ են տրվել շուրջ երկու ամիս իրենց զավակներին փնտրող ծնողներին: Ծնողները Հայաստանի և Արցախի իշխանություններին մեղադրել են անգործության մեջ»:
Տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Irakanum.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ անհետ կորած զինվորների հարազատները, ովքեր Հայաստանից էին մեկնել Արցախ՝ տեղում իրենց զավակների մասին տեղեկություններ ստանալու համար ստիպված են եղել ժամերով սպասել, մինչև ՊԲ պատասխանատուներից որեւէ մեկը իրենց կընդունի։ Դրսում հավաքվածներին հերթական անգամ փորձ է արվել հուսադրել, թե խնդրով զբաղվում են, սակայն հարազատները պահանջել են անհապաղ հանդիպում կազմակերպել ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ։ Հանդիպումը կայացել է Արզումանյանի աշխատասենյակում։ Իրենց զավակներից տևական ժամանակ որեւէ տեղեկություն չունեցող մարդկանց համբերության բաժակը լցվել է, և նրանք սկսել են կոտրել աշխատասենյակի գույքը, հարվածել Արզումանյանին։ Իրավիճակը փորձել են հանդարտեցնել հրամատարական կետում գտնվողները։
Մեզ հայտնի դարձավ, որ դեպքի մասին տեղեկանալով ՊԲ է շտապել նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Վերջինիս թվացել է, թե իր ներկայությունը կարող է հանդարտեցնել կրքերը, սակայն տեսնելով Հարությունյանին անհետ կորած զինծառայողների հարազատներն ավելի են զայրացրել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ ներկաներից մեկն անգամ թքել է Հարությունյանի վրա։ Այս հանգամանքն իհարկե զայրացրել է Հարությունյանի թիկնապահներին, սակայն շեֆի հրահանգով նրանք որեւէ քայլ չեն կատարել։ Հարությունյանը շտապ լքել է Արզումանյանի աշխատասենյակը։
Irakanum.am-ը փորձեց կատարվածի առնչությամբ պարզաբանումներ ստանալ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։
Միաժամանակ նշենք, որ պատրաստ ենք հրապարակել նաեւ իրենց պարզաբանումը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ