Էդվարդ Նալբանդյան. Բոլոր աշխատանքային փաստաթղթերում քննարկվում էր Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա գլխավոր հարցը` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: Ռուսաստանի ղեկավարության հետագա հայտարարություններում նշվել է, որ հարցը բաց է մնում եւ կարող է քննարկվել հետագայում: Այս մասին դեկտեմբերի 11-ին ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը (այս պաշտոնը զբաղեցրել է 2008-2018 թվականներին):
Ըստ նրա` դա շատ կարեւոր կետ է, եւ այն քննարկվել է բանակցությունների տարբեր փուլերում, այդ թվում` Կազանում:
«Շատ կարեւոր է, թե որքանով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կկարողանան շարունակել բանակցությունները ժամանակավոր կարգավիճակի որոշման շուրջ: Ի՞նչ է լինելու Ղարաբաղի հետ, ինչպե՞ս է այն ղեկավարվելու: Կողմերի քննարկած բոլոր աշխատանքային փաստաթղթերի համաձայն` սա շատ լուրջ կետ է, որտեղ սահմանվում էր, որ ժամանակավոր կարգավիճակի ընթացքում Լեռնային Ղարաբաղը կձեւավորի իշխանության բոլոր ճյուղերը, իրավապահ համակարգը եւ կունենա արտաքին հարաբերությունների հնարավորություն: Բացի այդ, այս ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղը կարող է իրավունք ունենալ մասնակցել միջազգային կազմակերպություններին, եթե միջանկյալ կարգավիճակը չի խանգարում դրան, հնարավորություն կունենա ուղիղ օտարերկրյա ներդրումներ ստանալ, մուտք ունենալ դեպի արտաքին շուկաներ, ուղիղ տնտեսական եւ հումանիտար օգնություն ստանալ: Ամենակարեւորն այն է, թե ի՞նչ է լինելու անվտանգության հետ ժամանակավոր կարգավիճակի ընթացքում»,- նշել է նա:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս