ԼԺՀ-ն հայտարարել է Դոնբասից Ղարաբաղ ուկրաինացի ուժայինների արտահոսքի մասին
Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական միլիցիայի վարչության ղեկավար Յան Լեշչենկոն ճեպազրույցում ասել է, որ ԼԺՀ-ի պաշտպանական գերատեսչությունը տեղեկություններ ունի Դոնբասում համատեղ ուժերի գործողության գոտուց ուկրաինացի ուժայինների` ղարաբաղյան հակամարտության գոտի արտահոսքի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Զինյալների` ռազմական բախումների գոտիներ տեղափոխումը կազմակերպող արմատական շարժումների ակտիվացումը մուսուլման զինվորականների լուրջ արտահոսքի է հանգեցրել ուկրաինական բանակից: Միայն հոկտեմբերին ավելի քան 700 զինծառայող է ազատվել Ուկրաինայի զինված ուժերի շարքերից»,- հայտարարել է Լեշչենկոն:
Նա պարզաբանել է, որ ավելի վաղ Ժողովրդական միլիցիան բազմիցս հայտնել էր մի շարք ահաբեկչական խմբավորումներից զինյալների` երկիր ժամանելու մասին` «Ուկրաինայի զինված ուժերի զինվորականների պատրաստման եւ գաղափարական նախապատրաստման» եւ հետագայում նրանց ռազմական բախումների գոտիներ տեղափոխելու համար:
«Այդպես, նոյեմբերի 10-ին ՈւԱԾ-ի սպաների կողմից 80 հոգանոց բրիգադից (Ուկրաինայի զինված ուժերի) մի խումբ թաթար զինծառայողներ են բերման ենթարկվել` թվով ութ մարդ, ովքեր ինքնակամ լքել են զորամասը եւ պատահական ավտոմեքենաներով փորձել են հասնել Օդեսա, որտեղ նրանց պետք է տեղափոխեին Ադրբեջան` հետագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի մեկնելու համար»,- հավելել է հանրապետության Ժողովրդական միլիցիայի վարչության պետը:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը հայտնել էր, որ, ԼԺՀ-ի տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն, Մերձավոր Արեւելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններն ակտիվորեն տեղափոխվում են Ղարաբաղի հակամարտության գոտի, ընդ որում, խոսքը հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր արմատականների մասին է: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ զինյալների ներկայությունը Ղարաբաղում թեժ հակամարտության գոտում մեծ վտանգ է ներկայացնում եւ Մոսկվայի խորը անհանգստության պատճառ է հանդիսանում:


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ