Եթե մենք տալիս ենք Արցախը, ուրեմն մենք տալու ենք Հայաստանը, մենք դա թույլ տալ չենք կարող․ Միքայել Մելքումյան
Կարելի՞ էր այսօր սրանից խուսափել, իհարկե, կարելի էր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին Ազատության հրապարակում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու շարունակեց, թե մի փաստաթուղթ է հրապարակում, որը սեպտեմբերի 29-ին իրեն է ուղարկել Ռուսաստանի Պետական դումայի նախագահն ու մեկ այլ պատգամավոր։
«Ասվում էր, որ անմիջապես պետք է դադարեցվեր կրակը եւ ՌԴ Պետական դումայի պատգամավորները պատրաստ են մի քանի ժամվա ընթացքում ժամանել Երեւան, Երեւանից Ստեփանակերտ եւ հետո Բաքու։ Ինձ զանգ տվեց իմ գործընկեր Կալաշնիկովը եւ ասաց՝ ես պաշտոնապես տեղեկացնում եմ Ձեզ այս փաստաթղթի եւ մեր մտադրության մասին, ասացի՝ իսկ ի՞նչ եք անելու, պատասխանեց, որ ինքն ամենաբարձրագույն մանդատն ունի, կգան այստեղ եւ կնստեն բանակցությունների ու կդադարեցնեն կրակը։ Առայժմ խաղաղապահների մասին խոսք չկար, խոսքը ռազմական դիտորդների մասին է եղել։ Ես սրա մասին զեկուցել եմ, բայց ոչ մի արձագանք, ընդամենը՝ արհամարհանք, հիմա սրա անունն ի՞նչ դնենք»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը։
ԲՀԿ-ական պատգամավորն անդրադառնալով այս օրերին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ձերբակալություններին, դիմեց իրավապահ մարմինների ղեկավարներին եւ կոչ արեց միանալ ժողովրդին։
«Եթե մենք տալիս ենք Արցախը, ուրեմն մենք տալու ենք Հայաստանը, մենք դա թույլ տալ չենք կարող»,- շեշտեց նա։
Միքայել Մելքումյանը հայտարարեց՝ «խաղաղապահ պետք է լինի, բայց դրա մտնելուց հետո ճիշտ բանակցություններ վարել է պետք, որպեսզի շահեկան դուրս գանք այս վիճակից, իսկ դրա համար պետք են նոր իշխանություններ, որոնք նոր բանակցություններ կվարեն»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ