Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնություններում կա միանձնյա առաջատար Նեթանյահուն խնդրել է Թրամփին հետաձգել Իրանի վրա հարձակումը․ NYT Արմավիրում կարկուտից տուժած գյուղացիների մի մասը դուրս է մնացել վնասի փոխհատուցման գործընթացից Բջջային հեռախոսներ ներկրելու գործով քրեական վարույթը նախաձեռնվել է ՊԵԿ կողմից Քաղաքացիներից շատերն առողջության ապահովագրության ներդրմանը սպասում էին հենց կատարակտի վիրահատության համար․ Ավանեսյան Երևանի շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձը կբարձրանա. Ավինյան «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը վրшերթի են ենթարկել ոստիկանության գվարդիայի ծառայողներին ու դիմել փախուստի․ հնչել են կրшկոցներ Գրենլանդիան անվտանգության հարցում կարող է հույսը դնել Եվրամիության վրա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ռիհաննան պատրաստվում է մեծ վերադարձի երաժշտական ասպարեզ Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է Էքստեռն ավարտական քննությունների դիմումների ընդունումն իրականացվում է միայն էլեկտրոնային եղանակով

Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին՝ ԹրամփինՈրքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունումՀայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնություններում կա միանձնյա առաջատարՆեթանյահուն խնդրել է Թրամփին հետաձգել Իրանի վրա հարձակումը․ NYTՓակել Արամի օդերը. Վեհափառ Հայրապետի աջը համբուրելու համար Զավենիչի արդարացումները չեն ընդունվելԱրմավիրում կարկուտից տուժած գյուղացիների մի մասը դուրս է մնացել վնասի փոխհատուցման գործընթացիցԲջջային հեռախոսներ ներկրելու գործով քրեական վարույթը նախաձեռնվել է ՊԵԿ կողմիցԱԱԾ սուրհանդակները կրկին գործի են դրվելՔաղաքացիներից շատերն առողջության ապահովագրության ներդրմանը սպասում էին հենց կատարակտի վիրահատության համար․ ԱվանեսյանԵրևանի շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձը կբարձրանա. Ավինյան9 տուն, 7,5 մլն-ի ոսկյա զարդեր. ինչ ունեցվածք ունի Արարատի փոխհամայնքապետը«Mercedes»-ի վարորդն ու ուղևորը վրшերթի են ենթարկել ոստիկանության գվարդիայի ծառայողներին ու դիմել փախուստի․ հնչել են կրшկոցներԳրենլանդիան անվտանգության հարցում կարող է հույսը դնել Եվրամիության վրա․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՂազախստանում կգործարկվի ԱԲ–իմամՎենեսուելայի ընդդիմության առաջնորդն իր Նոբելյան մրցանակը հանձնել է ԹրամփինՌիհաննան պատրաստվում է մեծ վերադարձի երաժշտական ասպարեզՈրդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացելՋերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ էԷքստեռն ավարտական քննությունների դիմումների ընդունումն իրականացվում է միայն էլեկտրոնային եղանակովՁերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ ՊԵԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներՆեյրոնային շղթա, որը խանգարում է սկսել տհաճ կամ սթրեսային առաջադրանքները Կխթանվի ջերմատնային տնտեսությունների ոլորտում երիտասարդ տնտեսավարողների և 63 տարեկանը լրացածների ներգրավվածությունըԿապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումըԼոռու քրեական ոստիկանները սննդի կետում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերելՄեր երկիրն ապաշրջափակվում է և դառնում միջազգային մեծ լոգիստիկ ուղիների կարևոր հանգույց. ՄիրզոյանԻրանի դեսպանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ հարձակվել երկրի վրաԿվերակառուցվի Երևանի Օղակաձև զբոսայգու որոշ հատվածըՄԻՊ-ը հանդիպել է Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետՍիրիան մարդասիրական միջանցք է բացել արևելյան Հալեպից մարդկանց տարհանելու համարՈրոշ մարդիկ ենթարկվում են բռնության, բայց վախենում են դիմել․ Գեղամ Նազարյան«Ավետ-Մգեր» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառԼեհաստանն ապրիլի 1-ից կարգելի ռուսաստանցիների մուտքը երկիր ոչ կենսաչափական անձնագրերովՊԵԿ պաշտոնյաներ են ձերբակալվել․ նրանք մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջԱնի Ամիրաղյանը հաղթեց թուրք թենիսիստուհուն Անթալիայում ընթացող թենիսի մրցաշարումՀայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչները համատեղ ստուգումներ են անցկացրել Սադարակ-Երասխ երկաթուղային հատվածումԼեհաստանի վարչապետը կանխատեսել է «աշխարհի վերջը»Ձմռան ամիսներին այս սխալները կարող են «սպանել» քո մեքենայի շարժիչըՀայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար. Վագիֆ Խաչատրյանի աղջկա գրառումըԱռաջնային խնդիրը Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնելն է. Եղիշե ՄելիքյանGrok AI-ն այլեւս չի կարողանա «մերկացնել» մարդկանցԵրևանի կենտրոնում անչափահասների մասնակցությամբ միջադեպի և կրակոցի դեպքով քրվարույթ է հարուցվել. 5 անձ ձերբակալվել էԱնկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. ՖիդանՄահացել է Գագիկ Եգանյանը«Մուտք Հայաստան»․ «Կերոն» զարգացման հիմնադրամի տարեվերջյան միջոցառումը Զվարթնոց օդանավակայանումՈ՞ր մարզում է հանցավորության մակարդակը ամենից բարձրԻնչո՞ւ են հասուն տարիքի կանայք նախընտրում երիտասարդ տղամարդկանցՍուպերբունկերներով տներ՝ պատերազմի համար նախատեսված դիզայներական ապաստարաններովՄխիթար Հայրապետյանն առաջարկում է երկխոսություն ծնողների հետ՝ Roblox, Minecraft, PUBG խաղերի մտահոգությունների հետ կապվածLenta.ru-ն անդրադարձել է Փաշինյանի՝ Ռուսաստանին ուղղված երկաթուղային հարցին
Հայաստանին ուղղված ՌԴ-ի «փափուկ ուժի» նախագիծը կֆինանսավորվի նախագահական դրամաշնորհով․ OC Media
Հայաստան

Դպրոցներում դիմակներ կրելու հարցով հայց կներկայացվի դատարան ընդդեմ Արայիկ Հարությունյանի

Փաստաբան Վլադիմիր Գաբրիելյանը պատրաստվում է հայցադիմում ներկայացնել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝ դպրոցներում դիմակներ կրելու պահանջի վերաբերյալ հարցադրումների վերաբերյալ պատշաճ պատասխաններ ստանալու ակնկալիքով։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացրեց Վլադիմիր Գաբրելյանը։

Վերջինս դեռևս օգոստոսի 24–ին փաստաբանական հարցում էր ուղարկել նախարարին՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների՝ դիմակ կրելու պահանջի վերաբերյալ։

Փաստաբանը մասնավորապես հետաքրքրվել էր, թե որքանո՞վ է իրավաչափ դպրոցներում 7–ից 11 տարեկան երեխաների դիմակ կրելու պահանջի վերաբերյալ կայացված որոշումը, ո՞րն է դրա իրավական հիմքը, արդյոք այդ որոշման հիմքում դրվե՞լ է որևէ բժշկական եզրակացություն (օրինակ՝ քանի ժամ անընդմեջ երեխան կարող է կրել դիմակ), եթե այո, ո՞ր բժշկական հաստատության կողմից։ Գաբրիելյանը հարցրել էր նաև, թե դիմակ կրելու պահանջի չկատարումը ի՞նչ հետևանքներ (պատասխանատվության ինչպիսի միջոցներ) կարող է առաջացնել, ո՞վ է ենթակա պատասխանատվության անչափահասի կողմից դիմակ չկրելու պահանջի խախտման համար, ինչպե՞ս է կազմակերպվելու երեխայի կրթական հետագա գործընթացը վերջինիս կողմից դիմակ կրելու պահանջը չկատարելու դեպքում, արդյոք երեխայի կողմից դիմակ կրելը չի առաջացնի առավել վտանգավոր առողջական խնդիրներ երեխայի համար և այլն։ Գաբրելյանը միաժամանակ պահանջել էր պատասխանները հիմնավորել համապատասխան փաստաթղթերով։

Ի պատասխան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների՝ դիմակ կրելու պահանջի հիմքը հանրային փակ և բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու պարետի որոշումն է։

Ըստ նախարության պաշտոնյայի՝ առկա ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպման դեպքում ի հայտ եկող հնարավոր ռիսկերի բացահայտումը և առողջապահական բնույթի կարգավորումներն իրականացվել են ոլորտի պատասխանատու գերատեսչության՝ առողջապահության նախարարության կողմից։ Իսկ ուսումնական հաստատությունների տնօրինությունը և մանկավարժական համակազմը թե դիմակների կրման և թե մյուս հակահամաճարակային կանոնների պահպանման շուրջ պետք է հոգեբանական և բացատրական աշխատանքներ իրականացնեն։

NEWS.am–ի հետ զրույցում Վլադիմիր Գաբրելյանը նշեց, որ փաստաբանական հարցմանը հստակ և սպառիչ պատասխան չի տրվել, ներկայացված պատասխանները կապ չունեն հարցադրումների հետ։ Նման պայմաններում փաստաբանը պատրաստվում է հայցադիմում ներկայացնել Վարչական դատարան, խնդրելով դատարանին՝ պարտավորեցնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հարցադրումներին տալ հստակ պատասխաններ և հիմնավորումներ։

«Ես կասկածներ ունեմ, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների՝ դիմակ կրելու պահանջի որոշման հիմքում որևէ ուսումնասիրություն կամ բժշկական եզրակացություն դրված չէ։ Այստեղ շատ հարցեր կարգավորված չեն։ Կարևորելով երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքը, ցանկացա պարզել, եթե երեխան հրաժարվի դիմակ կրել, ո՞րն է լինելու հետևանքը, ի՞նչ է լինելու այդ երեխայի հետ, միգուցե նրան դպրոցից հեռացնելու՞ են, չե՞ն թողնելու մասնակցի դասերին, հեռակա ձևո՞վ է կազմակերպվելու ուսուցումը, ի՞նչ է լինելու, հայտնի չէ. այս հարցերի պատասխանները չկան»,–ասաց փաստաբանը հավելելով, որ վաղվանից դասերը մեկնարկում են, սակայն ծնողների և ուսուցիչների համար այս հարցերը կանխատեսելի չեն։