Սա խոսքի ազատության դեմ ուղղված ամենաուղիղ քայլն է, և ունի քաղաքական նպատակ․ Էդգար Խաչատրյան
Առաջարկվել է օրենքի նախագիծ, որն իր մեջ պարունակում է խստացումներ։ Որևէ կերպ հիմնավորում չի տրվում՝ ինչու այս պահին պետք է լինեն այդ խստացումները կամ ինչու հենց 5 մլն դրամ։ Այս մասին «Խոսքի ազատության դեմ ճնշումները թեմայով» կլոր սեղան քննարկմանը հայտարարեց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության անդամ Էդգար Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նախագծին, որով առաջարկվում է վիրավորանքի համար նախկին 1 մլն դրամի համար սահմանել 5, զրպարտության համար՝ նախկին 2 մլն դրամի փոխարեն՝ 10 մլն դրամ տուգանք։
«Որևէ հաշվարկ չկա, մինչդեռ որևէ տուգանք, պատժաչափ նշանակելու համար պետք է փորձագիտական քննություններ անցկացնել, հետո տուգանք նշանակել։ Այս դեպքում պարզ է դառնում, որ դա քաղաքական է և ինքնանպատակ»,-ասաց նա։
Երկրորդ կարևոր հանգամանքը, ըստ Խաչատրյանի, այն է, որ տուգանքի բարձր չափը ենթադրում է, որ այն դառնում է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքով հետապնդվող․ «Իշխանությունները փաստացի մոռացել են, որ ժամանակին, երբ իրենք ընդդիմություն էին, ունեին խնդիր՝ կապված վիրավորանքի հետ։ Իշխանափոխության ընթացքում հնչում էին բազմաթիվ վիրավորանքներ, որոնց այդպես էլ համարժեք պատասխաններ չտրվեցին։ Եթե խոսենք «պանդորայի արկղի» մասին, ապա այն բացվել է 2018թ․-ին»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է զրպարտանքին, ըստ Խաչատրյանի, ՀՀ օրենսգրքով բացվածք չունի և թողնվելու է դատավորների սուբյեկտիվ կարծիքի հիմքով ձևավորվող օրենքներով, և դատավորներն են որոշելու՝ տվյալ մարդը զրպարտե՞լ է, թե՞ ոչ։
«ՀՀ օրենքով կա զրպարտություն բառը, բայց չկա, թե որն է զրպարտությունը, կամ ով է որոշելու, որ դա զրպարտություն է։ Եթե ենթադրենք՝ որևէ ԶԼՄ հայտարարություն է անում, որ տվյալ քաղաքական գործիչն իր հաշվին ունի 10 մլն դրամ, որտեղ է ապացուցողական բազան, որ նա չունի կամ ունի այդ 10 մլն դոլարը։ Այս դեպքում, փաստորեն, դատավորները միանձնյա որոշելու են տվյալ ԶԼՄ-ի կամ լրագրողի ապագան, և նա գուցե դատապարտվի իր մեկ հոդվածի համար։ Սա խոսքի ազատության դեմ ուղղված ամենաուղիղ քայլն է՝ ըստ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության և ըստ բազմաթիվ լրագրողների»,-հայտարարեց Էդգար Խաչատրյանը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...