Դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող կանոնավոր ավիափոխադրումները վերականգնվել են
Սույն թվականի սեպտեմբերի 11-ից ժամը 17:00 ից (Երևանի ժամանակով) վերաբացվելու են դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից իրականացվող կանոնավոր թռիչքները: Այս մասին հայտնում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ թռիչքների վերսկսման, հաճախականությունների և ուղղությունների հետ կապված որոշումները կայացվում են տվյալ ավիաընկերությունների կողմից:
Տեղեկացնում ենք նաև, որ Հայաստանից մեկնող ուղևորների այլ երկիր մուտք գործելու պայմանները և սահամանափակումները, կանոնակարգվում են համաձայն տվյալ երկրի սահմանած կարգերի: Ավելի մանրամասն տեղեկատվության ստացման համար անհրաժեշտ է դիմել տվյալ ավիաընկերությանը կամ նրա հայաստանյան ներկայացուցչությանը:
Չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով:
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից»,-ասված է հաղորդագրության մեջ:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...