Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) մերձավորները Գորիսում «դեբոշներ» են սարքում և մնում անպատիժ
Տևական ժամանակ է՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) մերձավորները Գորիսում «դեբոշներ» են սարքում և շարունակում մնալ անպատիժ։ Հետաքրքիր է, որ հաշվեհարդար են տեսնում հենց ոստիկանների նկատմամբ։
Ըստ մեր աղբյուրների՝ վերջերս Խաչատրյանի վարորդի որդին իր թայֆայով ներխուժել է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի պատկանող սննդի օբյեկտ, բոլորի աչքի առաջ ծեծել մենեջերին և դուրս եկել։ Օրեր անց նույն խմբով օրը ցերեկով ներխուժել են մեկ այլ սննդի օբյեկտ, ծեծել աշխատակցին, ջարդուխուրդ արել ամբողջ գույքը։
Ըստ տարածված խոսակցությունների՝ վերջերս նաև Ս. Խաչատրյանի եղբորորդին է սուպերմարկետներից մեկի դիմաց հայհոյել ոստիկանության համակարգի նախկին պաշտոնյայի՝ հրահրելով վիճաբանություն։
Առաջին հայացքից թվում է, թե ոստիկանության Գորիսի բաժնում րոպե առաջ պետք է նյութեր պատրաստվեին հենց ոստիկանության նկատմամբ բեսպրեդելի առիթով, սակայն, ինչպես երևում է՝ Սուրեն Խաչատրյանի հրոսակախումբը ոչնչի առաջ կանգ չի առնում՝ շարունակելով առաջնորդվել «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսով։
Ստեղծված իրավիճակն ու հանգամանքները ցույց են տալիս, որ Ս. Խաչատրյանը դեռևս լավ կապեր ունի Գորիսի ոստիկանության բաժնում, քանի որ, ըստ խոսակցությունների՝ Բուդաղյանի սպանության գործը քննած ոստիկանության շարքային որոշ աշխատակիցներ դեպքից հետո համակարգում բարձր պաշտոններ են ստացել, շարունակում են աշխատել մինչ օրս և որոշակի պարտավորություններ ունեն նախկին մարզպետի նկատմամբ, ուստի Ս. Խաչատրյանին պարտական մնացած համակարգի աշխատակիցները շարունակում են լռել և ծառայություններ մատուցել։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...