Կրակոցներ Երեւանում․ վիրավորներից 2-ը «օրենքով գող» Կանեւսկոյի քրոջ որդիներն են
Երեւանում քիչ առաջ կրակոցներ են հնչել Երեւանում. հրազենային վնասվածքներով Երեւանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել, ըստ նախնական տեղեկությունների՝ 4 քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցից։ Վիրավորներից երկուսը հանցագործ աշխահում մեծ հեղինակություն համարվող «օրենքով գող» Արմեն Կանեւսկոյի (Արմեն Հարությունյան) քրոջ որդիներն են:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են դեպքի վայրը, որը Հալաբյան 53 շենքի դիմացի խաղահրապարակն է, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ եւ հողաթափեր:
Դեպքի վայր է ժամանել Երեւանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը:
Փաստի առթիվ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...