«Ադրբեջանի այն դիրքորոշման պայմաններում, որն այսօր է հնչեցվում, ես չեմ տեսնում այն ուղին, որով հնարավոր է ԼՂ հակամարտության կարգավորումը». Ռոբերտ Քոչարյան
ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաալիքին: Լրագրողը հարցրել և ստացել է Հայաստանի երկրորդ նախագահի տեսակետները քաղաքականություն վերադարձի, «թավշյա հեղափոխության» պատճառների, Բելառուսում իրավիճակի, Ադրբեջանի հետ հակամարտության, Արցախի խնդրի կարգավորման, Սերժ Սարգսյանի, Հայաստանի տնտեսության ու առաջիկա ծրագրերի մասին:
Հարցազրույցի ընթացքում նախկին նախագահն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս իրավիճակին:
«Ադրբեջանի այն դիրքորոշման պայմաններում, որն այսօր է հնչեցվում, ես չեմ տեսնում այն ուղին, որով հնարավոր է հակամարտության կարգավորումը: Լեռնային Ղարաբաղի գոյության իրավունքներն անվիճելի են: Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Դա փաստ է: Երկրորդը Լեռնային Ղարաբաղի գոյության իրավական հիմքերն են: ԽՍՀՄ-ում ինքնավար հանրապետությունները իրավունք ունեին հանրաքվեի միջոցով որոշելու իրենց ճակատագիրը: Եվ երրորդ՝ դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրեթե 30 տարվա փաստացի գոյությունն է, որը պաշտոնական Բաքուն փորձում է հերքել»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:
ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին բախումներին:
«Երևի չարժեր չափազանցնել այդ բախման մասշտաբները, եթե չլիներ մշտական սպառնալիք, որ ցանկացած նմանատիպ բախում կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի: Օբյեկտիվորեն նման սպառնալիք կա միշտ: Շփման գծի ամբողջ երկայնքով: Դրանով էլ բացատրվում է Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արագ արձագանքը` մարել հիմա, որպեսզի ավելի մեծ հրդեհ չբռնկվի մեկ կամ երկու շաբաթից: Իսկ ինքն իրենով հակամարտության այս մասշտաբը մեծ չէր, նույնիսկ անհամեմատելի է 2016 թվականի դեպքերի հետ: Ամեն դեպքում զոհեր են եղել: Սակայն պատերազմի վերսկսման հավանականությունը մշտապես կա: Եվ հենց դրանով է բացատրվում և՛ ԶԼՄ-ների, և՛ համանախագահների, և՛ ընդհանրապես միջազգային հանրության նման զգայուն վերաբերմունքն այն ամենին, ինչ կատարվում է այդ շփման գծում»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը:
Հարցին այն մասին, թե արդյոք Ռ. Քոչարյանը համամիտ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այն հարցում, որ վերջին բախումների սադրողը Թուրքիան է եղել և հրահրել է Ադրբեջանին, նախկին նախագահն ասել է. «Ե՛վ այո, և՛ ոչ: Թուրքիան իրեն ծայրահեղ ագրեսիվ և կտրուկ էր պահում հակամարտության ընթացքում, դա ճիշտ է: Բայց ես տեղեկություն չունեմ, որ Թուրքիան հրահրել է այս ամենի սկիզբը: Ես կարծում եմ, որ բախումը եղել է առաջնագծի ամրապնդման տրամաբանությունից ելնելով, բայց Թուրքիայի` այս գործընթացի մեջ մտնելը շատ հարցեր է առաջացնում: Մեզ համար դա խնդրահարույց է: Թուրքիան էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի համար, դրա համար էլ մենք ցավոտ արձագանք ենք տալիս: Թուրքիան միշտ էլ աչք է ունեցել Հարավային Կովկասի վրա, և դրա համար էլ փորձում է ավելացնել իր ազդեցության գոտին ու ներկայությունը: Եվ եթե մինչև վերջ օբյեկտիվ լինենք, պետք է ասենք, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որը զսպում է, կամ ի վիճակի է զսպել Թուրքիայի նմանատիպ նկրտումները: Բրյուսելը, Վաշինգտոնն այդ առումով չեն աշխատում, կամ աշխատում են կես, քառորդ ուժերով կամ ավելի քիչ»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...