Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հաստատվել են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակները․ ՄՔԾ պետն աշխատանքային այցով Օստրավայում է Համայնքային ոստիկանները ձերբակալել են տերմինալներից գողություն կատարող հանցավոր խմբի Իրանում ձերբակալել են 3 հազար ահաբեկչի եւ անկարգությունների մասնակցի. Tasnim Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ես չեմ լինի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում Կասեցվել է «Սոֆյա Կաթ»-ի թթվասերի արտադրությունը Մեր բանակի նոր համազգեստը գեղեցիկ է, գործառնական, հարմարավետ եւ բազմասեզոնային Երևանի և Կապանի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն Մորն ու նրա 3 անչափահաս երեխաներին փրկարարները տեղափոխել են հիվանդանոց Հարավային Կորեայում դատարանը նախկին նախագահին դատապարտել է 5 տարվա ազատազրկման Տավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտել Վաղարշապատ քաղաքում տուն է այրվել

Հաստատվել են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակները․ ՄՔԾ պետն աշխատանքային այցով Օստրավայում էՀամայնքային ոստիկանները ձերբակալել են տերմինալներից գողություն կատարող հանցավոր խմբիԻրանում ձերբակալել են 3 հազար ահաբեկչի եւ անկարգությունների մասնակցի. TasnimԶինծառայողի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել էԵրկաթուղու Մեղրիի հատվածը պատմականորեն կառավարում էր Ադրբեջանը. սա հիմք է ստեղծում Ադրբեջանի՝ այս ենթակառուցվածքի նկատմամբ հատուկ կարգավիճակի հավակնությունների համար. ՄամեդյարովԵս չեմ լինի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակումԿասեցվել է «Սոֆյա Կաթ»-ի թթվասերի արտադրությունըՄեր բանակի նոր համազգեստը գեղեցիկ է, գործառնական, հարմարավետ եւ բազմասեզոնայինԵրևանի և Կապանի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն12-ամյա աղջիկն ընկել է 25-րդ հարկի պատուհանից և ողջ մնացելՄորն ու նրա 3 անչափահաս երեխաներին փրկարարները տեղափոխել են հիվանդանոցՀարավային Կորեայում դատարանը նախկին նախագահին դատապարտել է 5 տարվա ազատազրկմանՏավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտելՎաղարշապատ քաղաքում տուն է այրվելԳրենլանդիան անվտանգության հարցում կարող է հույսը դնել Եվրամիության վրա․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԹրամփը խոստացել է աջակցել Գազայի տեխնոկրատական ​​​​Պաղեստինյան ինքնավարությանըԳերմանիան անցյալ տարվա վերջին օրենք ընդունեց, որը վերականգնում էր զինվորական ծառայությունըՕրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակում, որևէ թերացում կամ բացթողում թույլ չի տրվի. ԻԻՀ դեսպանատան զեկույցըԱրման Ծառուկյանը հայտնել է, թե որքան գումար կա իր անձնական հաշիվներումՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրանի վերաբերյալ նիստը՝ Իրանի դեմ ագրեսիան արդարացնելու փորձ է․ ՆեբենզյաՌոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստըՊԵԿ-ում պարգևավճարների չափը մոտ 1 միլիարդ է եղել. ՊԵԿ նախագահի ստացած գումարը գաղտնի է պահվումԹեհրանը կփորձի իրադարձությունները ներկայացնել որպես ներքին հարց, սակայն այս դիրքորոշումն լիովին կեղծ է և մոլորեցնող. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչԹրամփն Իրանի մասին. մենք նախօրեին շատ կյանքեր փրկեցինքԵրևանում կմեկնարկեն փոսային նորոգման հիմնական աշխատանքներըՌուսական հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկը, որտեղ մահացել են նորածիններ, տնային կալանքի է ենթարկվելՄոսկվայի շահերը Հայաստանին չեն հետաքրքրում. ԶատուլինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 14-ից 15-ըԹրամփը ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդիցOptimax բրենդի կեղծ ախտահանիչներ են վաճառվում. ահազանգում է պաշտոնական ներմուծողը. Hetq.amՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԳևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Մայր Աթոռի դեմ․ պահանջում է վերականգնել թեմի առաջնորդի իր պաշտոնը. «Հետք»Օրեգոնի մոտակայքում երկրաշարժ է գրանցվելՄեծ Բրիտանիան որոշել է պահեստազորի զորահավաքի տարիքային սահմանը բարձրացնել մինչև 65 տարեկանՄարտի 1-ի քրեական վարույթով ուշագրավ գործընթացներ են սպասվումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերումՔՊ-ականները հավաքվում են աչքալուսանքիԲրյուսովում իրավիճակը դեռևս լարված էՌուսաստանը պետք է հնարավորինս արագ վերականգնի Հայաստանի՝ Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթուղիներըՈւկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին՝ ԹրամփինՈրքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունումՀայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնություններում կա միանձնյա առաջատարՆեթանյահուն խնդրել է Թրամփին հետաձգել Իրանի վրա հարձակումը․ NYTՓակել Արամի օդերը. Վեհափառ Հայրապետի աջը համբուրելու համար Զավենիչի արդարացումները չեն ընդունվելԱրմավիրում կարկուտից տուժած գյուղացիների մի մասը դուրս է մնացել վնասի փոխհատուցման գործընթացիցԲջջային հեռախոսներ ներկրելու գործով քրեական վարույթը նախաձեռնվել է ՊԵԿ կողմիցԱԱԾ սուրհանդակները կրկին գործի են դրվելՔաղաքացիներից շատերն առողջության ապահովագրության ներդրմանը սպասում էին հենց կատարակտի վիրահատության համար․ ԱվանեսյանԵրևանի շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձը կբարձրանա. Ավինյան9 տուն, 7,5 մլն-ի ոսկյա զարդեր. ինչ ունեցվածք ունի Արարատի փոխհամայնքապետը
Հայաստան

Մենք պետության վերահսկողություն չունենք․ խաղողի մթերվող քանակները «թավշյա հեղափոխությունից» հետո կեղծվում են, խաղողագործի հետ հաշվի նստող չկա

Գինեգործները վերամշակող կազմակերպությունների հետ միասին տարեսկզբին մարդկանց հայտնեցին, որ խաղողի գինն աննախադեպ բարձր է և այսօր առաջարկում են 130-ից 135 դրամ: Ինքնարժեքից 10 դրամ ավել գին է առաջարկվել, որը այսօր խաղողագործի համար անընդունելի է. Tert.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:

«Ով է տեսել, որ բերքը շատ է, որ մի խաղողագործն է դա հայտարարել, կամ որտե՞ղ են դա կշռել գրանտակեր գինեգործնե՞րն են ասել, թե՞ միլիարդատեր վերամշակող ձեռնարկությունները: Ուղղակի իրենց պետք է, որ այս տարի խաղողը շատ լիներ, սկսեցին ամեն օր կաթացնել, որ խաղողը աննախադեպ շատ է: Մարդը աշխատում է, որ կարողանա բարիք ստեղծի, օգտվի և ընտանիք պահի, բայց իր երկրում արտադրած բարիքը չի կարողանում վաճառել այն գնով, որ գոնե մինիմալ զամբյուղը ապահովվելու հնարավորություն ունենա: Հասկանում ենք, թե ինչ մանիպուլյացիաների են գնում»:

Արտակ Սարգսյանը նշում է, որ առևտրի համաշխարհային մակարդակով արտադրողն է գին առաջարկում, իսկ այստեղ գնողներն են գինը առաջարկում, ինչը սխալ է.

«Իսկ այս ամենի հիմքում այն է, որ մենք պետության մեջ չունենք վերահսկողություն: Խաղողի մթերվող քանակներն ամեն տարի թավշյա հեղափոխություն ասվածից, իշխանափոխությունից հետո կեղծվեցին , խնդիրը այդտեղից է գալիս և այսօր խաղողագործի հետ հաշվի նստող չկա: Եթե մենք կարողանայինք իրական մթերվող խաղողի գինը պաշտոնապես արձանագրեինք, կտեսնեինք՝ ինչ մրցակցություն կլիներ: Ոչ թե եռակի- քառակի անգամ կեղծելով իրական մթերվող խաղողի քանակները՝ մենք ստվեր ստեղծենք անհայտ ծագում ունեցող սպիրտները օրինականացնելու համար»:

Միության նախագահը նշում է, որ գինեգործներն այսօր առևտրով կարողանում են մեծ շրջանառություն կազմակերպել և իրենց կազմակերպությունները հարստացնել, իսկ խաղող արտադրողը պետության կողմից անտեսված և ոտնահարված է:

«Հարգելի իշխանութուն, որ այսօր ժողովրդի ուսերին եկաք բազմեցիք և հիմա միայն պարգևավճարնե եք ստանում, չե՞ք մտածում՝ ոնց ապրեն մարդիկ, պետք է սուբսիդավորվող ծրագեր իրականացնեն, եթե գործարանատերը ֆորս մաժորի մեջ է հայտնվել և չի կարողանում այդ գնով գնել, պետությունը պարտավոր է քայլեր անել և խաղողի գինը սուբսիդավորել, եթե վերամշակողը կարողանում է 130 դրամ տալ, թող 50 դրամ էլ պետությունը սուբսիադավորի և 180 դրամ, և խաղողագործությունը զարգանա, ոչ թե գնա վերացման»:

Իսկ ինչ վերաբերում է կառավարության կողմից առաջարկված միջոցառումներին, Արտակ Սարգսյանը նշեց, որ այդ օգնությունից օգտվում են գործարանատերերը, գումար են վերցնում և ներդրում անում, կատարելագործում արտադրությունը.

«Հարցը նրանում է, որ գործարանատիրոջը չպետք է այդ գումարը տան․ էպիդեմիայի պայմաններում գործարանը պարտավոր է ինչքան կարողանում է գնել և պետությունը գինը սուբսիդավորի և դա կլինի հասցեական և ժողովրդին օգնելու միջոց: Ոչ թե բանկերի ստվերային ինչ-որ գործողություններ»: