Վերելակների նորոգմամբ զբաղվող ընկերության աշխատակիցները ակցիա են անում. պահանջում են իրենց աշխատավարձը
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում գործող «Ռաֆայել Գրիգ» ՍՊԸ-ի վարչական շենքի դիմաց այսօր՝ սեպտեմբերի 1-ին հավաքվել են 100-ից ավելի քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն պահանջում են իրենց կատարած աշխատանքի դիմաց գումարները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ակցիայի մասնակիցներն ասում էին․ «Մոտ 2 ամիս է՝ մայրաքաղաքում սկսել ենք իրականացնել վերելակների կապիտալ վերանորոգում և մեծ մասն էլ հին, դարն ապրած վերելակները փոխել ենք նորով։ Անգամ՝ մեր հաշվին աշխատել ենք շաբաթ-կիրակի օրերին, հաշվի առնելով մեր ժողովրդի վիճակը, որ ինչքան շուտ բնակիչները ունենան նոր վերելակներ, այնքան լավ։ Նմանատիպ աշխատանքներ ենք կատարել մայրաքաղաքի Շենգավիթ, Էրեբունի, Ավան և Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։ Իսկ հիմա 200-ից ավելի աշխատակիցներով հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ։
Դիմում ենք Ռաֆայել Գրիգորյանին մեր հալալ քրտինքով վաստակած աշխատավարձները ստանալու համար, նա մեզ ուղղորդում է Երևանի քաղաքապետարան։ Պարետ Տիգրան Ավինյանը հորդորում է, որ համավարակի այս օրերին պահպանենք սանիտարահիգիենիկ պայմանները։ Եթե աշխատավարձները չենք ստացել, ո՞նց ենք կոմունալները մուծելու»:
Ակցիայի մասնակիցները պատրաստվում են գնալ Երևանի քաղաքապետարան, վերջնական պարզեն՝ քաղաքապետարա՞նն է ստում, թե՞ ՍՊԸ-ի տնօրինությունը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...