Մեղադրյալը դուրս է թռել դատարանի պատուհանից ու փախել
Փախուստ՝ դատարանի դահլիճից։ SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ օգոստոսի 20-ին, ժամը 11։20-ի սահմանում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրից փախուստի է դիմել Դիլիջան քաղաքի բանկիչ 37-ամյա Էդգար Ա․-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ նրան դատարան էին տեղափոխել անձի առևանգում մեղադրանքով, և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը որպես կալանք խափանման միջոց կիրառեր։ Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո, խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշումը հրապարակում է, և որոշման օրինակը ստանալուց հետո դատարանի կարգադրիչների ներկայությամբ դատական նիստերի դահլիճից դեպի շենքի հետնամաս նայող պատուհանից Էդգար Ա․-ն դուրս. թռչում և դիմում փախուստի։ Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, և փախուստի դիմածին հայտնաբերելուց հետո պետք է տեղափոխեն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան