Երբվանից կսկսվեն ԵՊՀ առաջին կուրսեցիների համար դասերը
ԵՊՀ առաջին կուրսեցիների համար դասերը սկսելու են սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում, իսկ բարձր կուրսերի ուսանողների համար ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից: Այդ մասին հայտնում է ԵՊՀ-ն:
ԵՊՀ բակալավրիատի առաջին կուրսի ուսանողներն ուսումնական գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու են առցանց նամակի միջոցով, որն ուղարկվելու է նախապես իրենց համար ստեղծված համալսարանի էլեկտրոնային փոստի հասցեին:
Առաջինկուրսեցիներին համալսարանական էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը կուղարկվի www.dimord.am կայքում ընդունելության առցանց դիմում-հայտերը լրացնելիս նշված էլեկտրոնային փոստի հասցեին:
ԵՊՀ հրամանագրված յուրաքանչյուր առաջինկուրսեցի օգոստոսի 28-29-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային նամակի միջոցով արդեն տեղեկացված կլինի, թե ինչպես, երբ և որ մասնաշենքում են մեկնարկելու դասերը:
ԵՊՀ բակալավրիատի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներին ուսումնական գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը ևս ուղարկվելու է համալսարանի էլեկտրոնային փոստի միջոցով:
Նշենք, որ ԵՊՀ-ում ուսումնական նոր տարում դասերն իրականացվելու են ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով:
ԵՊՀ-ն շնորհավորում է և բարի երթ մաղթում ԵՊՀ-ականներին ու համալսարանական լինելու մեծագույն կոչումն արդեն կրող առաջինկուրսեցիներին:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան