ԿԳՄՍՆ-ի` կորոնավիրուսի պայմաններում ուսհաստատությունների համար առաջարկած ուղեցույցն ավելի շատ հարցականներ է առաջացնում, քան ուղղություն ցույց տալիս
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունը երկար-բարակ մշակումներից հետո վերջապես հրապարակեց այն ուղեցույցը, որով պետք է առաջնորդվեն հանրակրթական ուսհաստատությունները կորոնավիրուսի պայմաններում ուսումնական գործընթացը կազմակերպելիս:
Ծանր ու դժվար իրականանալի մի փաստաթուղթ, որն ավելի շատ հարցականներ է առաջացնում, քան ուղղություն ցույց տալիս: Փաստաթուղթ, որը կարող է թվալ, թե գրվել է սովետական ժամանակների սանէպիդկայանի աշխատողների ձեռքով, որոնք միայն կանոններ սահմանելու տերն են, և որոնց չի հետաքրքրում, թե դրանք ինչպես են կյանքի կոչվելու:
Բացի այն, որ երեխաներին դիմակ պարտադրելն է լինելու բարդ, այլև ինչպես են նրանց արգելելու դասամիջոց անելն ու միմյանց հետ շփվելը: Ինչո՞ւ են որոշել, որ չպետք է գործեն առարկայական կաբինետներն ու բուֆետները, եթե, ասենք, բոլոր սրճարանները գործում են: Կամ` ինչ իմաստ ունի գրատախտակի օգտագործումն արգելելը, իսկ ստուգողականները ոչ թե տետրերում, այլ թերթիկների վրա գրելը:
Ո՞վ է որոշել, որ իր կյանքը վտանգելով դպրոց եկող ուսուցիչն ու այն ուսուցիչը, որը հրաժարվել է աշխատելուց, պետք է նույն վարձատրությունը ստանան: Կամ` ինչպես են կարողանալու մինչև սեպտեմբերի 15-ը թեստավորել բոլոր ուսուցիչներին և դպրոցական անձնակազմերին:
Եվ ո՞վ է որոշել, որ դասասենյակները 54 քառակուսի մետր պետք է լինեն կամ նվազագույնը` 42: Ինչպես են կարողանալու դասաբաշխում անել, դասացուցակ կազմել տնօրենները այս սահմանափակումների պարագայում և այսքան կարճ ժամանակում: Կարողանալո՞ւ են արդյոք բոլոր դպրոց մտնողների ջերմաչափումն ու հատուկ ձևաթղթում գրանցումն ապահովել: Եվ ամենակարևորը` ինչպես են երեխաները հասնելու դպրոց, մեր տրանսպորտային ցանցն ի վիճակի՞ է այդ տեղափոխումը պատշաճ կազմակերպել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան