«Լիդիան Արմենիան» և Հայաստանի իշխանությունները ստվերային բանակցություններ են սկսել Ամուլսարի հանքի շահագործման հարցով
«Լիդիան Արմենիան» և Հայաստանի իշխանությունները, AntiFake.am-ի տեղեկություններով՝ ստվերային բանակցություններ են սկսել Ամուլսարի հանքի շահագործման հարցով։ Ըստ կայքի՝ պայմանավորվածությունները ձեռք են բերվում ոչ թե ուղիղ, այլ միջնորդավորված ձևով:
«Մասնավորապես, բանակցություններում իշխանության ներկայացուցիչը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է, իսկ «Լիդիան Արմենիայի» շահերը ներկայացնում է ընկերության PR պատասխանատու Աննա Սաղաբալյանի ամուսինը՝ Վահան Հովհաննիսյանը։ Լուսանկարում Սիմոնյանն ու Հովհաննիսյանն են, որոնք պարբերաբար հանդիպում են, և այդ հանդիպումները «զուգադիպում» են հանքի շահագործման շուրջ կրքերի թեժացման հետ: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին Ալեն Սիմոնյանի ու Վահան Հովհաննիսյանի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոստիկանները չեն խոչընդոտելու «Լիդիան Արմենիայի» պահնորդների գործողություններին, բայց իշխանություններն ու հատկապես` Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարություններ չեն անելու` ի աջակցություն հանքի շահագործման, որ իրենց դեմ չլարեն բնապահպան ակտիվիստներին», նշված է կայքում։
Ըստ աղբյուրի՝ հանքի՝ ամեն գնով շահագործման որոշումն արդեն իսկ կայացված է։
Հիշեցնենք, որ «Հայկական բնապահպանական ճակատի» ներկայացուցիչները հայտարարում են, թե իրավիճակն Ամուլսարում գերլարված է. պահնորդներն ուզում են տեխնիկա մտցնել տարածք, բայց բնապահպաններն ու ջերմուկցիները չեն թողնում։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան