Ներքաղաքական հանգստությունը թվացյալ է, լռություն՝ փոթորկից առաջ. Ա.Ղազինյան
«Թվացյալ հանգստություն է։ Կարծես թե լռություն է՝ փոթորիկից առաջ,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ մեկնաբանելով ներքաղաքական դաշտում տիրող լռությունը։
Անդրադառնալով Արցախի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությանը՝ Ա.Ղազինյանը նշել է, որ սպասում էին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի արձագանքին, որ պետք է ինչ-որ ձև հաստատեր կամ հերքեր իր մամուլի խոսնակի հայտարարությունը։
«Ես դա կորակեի անբարոյականություն, որովհետև Արցախը ոչ ոքի մենաշնորհը չի և Հայաստանի քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի ձևավորմանը, ազդում են այդ օրակարգի վրա, նրանք պետք է հնարավորություն ունենան նաև իրենց քաղաքական դիրքորոշումները հայտնել, քննարկել, միգուցե համաձայնեցնել Արցախի իշխանությունների հետ»,- ասել է Ղազինյանը։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը մեկնաբանելով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ չհանդիպելու Արցախի նախագահի քայլը, մասնավորապես, հայտարարել էր. «Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»։
Արթուր Ղազինյանն արձանագրել է, որ Հայաստանում կա և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն, հետևաբար որպես ընդդիմություն, եթե ցանկություն ունենա հանդիպել Արցախի նախագահի հետ, ապա Հարույթունյանը՝ ելնելով ազգային պետական շահից, պետք է կազմակերպի այդ հանդիպումը։
«Միգուցե կարևոր բան ունեմ ասելու իրեն, միգուցե իմ ասելիքից հետո կարող է ինչ- որ բան փոխվել Արցախի իշխանությունների մոտ։ Ինձ հետաքրքում էր նաև Արցախի սուբյեկտայնության հարցը։ Հայտարարություն արեց ոչ թե Արայիկ Հարությունյանը, այլ խոսնակը, չնայած այս պարագայում դժվար է իրարից տարանջատել, բայց փոքր միջանցք մնաց, որով հնարավոր է Արցախի նախագահին դիստանցիա պահել այս բավական վիճահարույց տեքստից։ Եթե Արցախը սուբյեկտայնություն ունի և ինքը Հայաստանի իշխանության ածանցյալ չէ, ապա Արցախի իշխանությունները պետք է որդեգրեն դիվերսիֆիկացված քաղաքականություն։ Այսինքն՝ անկախ նրանից դու այսօրվա իշխանությանը կողմ ես, թե դեմ, անկախ քո ունեցած քաղաքական դիրքից, Հայաստանի քաղաքական համակարգի մաս կազմող ուժերը պետք է ունենան ակտիվ մասնակցություն ՀՀ և Արցախի հանրապետության միասնական օրակարգի ձևավորման գործում։ Արցախի իշխանությունները իրենք պետք է որոշեն, ոչ թե առաջնորդվեն այն ելակետով, թե ինչպիսի հարաբերություն ունի տվյալ քաղաքական ուժը իշխանության հետ»,- նշել է Ղազինյանը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան