Դանդաղ ու հետևողական քայլերով շարժվում ենք դեպի «զանգովի արդարադատություն»
«Դատական համակարգի մեր աղբյուրներն ասում են, որ դանդաղ ու հետևողական քայլերով շարժվում ենք դեպի «զանգովի արդարադատություն», մինչդեռ 2 տարի առաջ հույս կար, որ հեղափոխությունից հետո դրանից ազատվելու ենք։
Դարձյալ սկսել են դատավորներին հրահանգավորել, ուղիղ տեքստով ասվում է, թե ինչպես լուծեն վեճերը, ինչ դատավճիռներ կայացնեն։ Ընդ որում, մեր աղբյուրն ասում է, որ դա արվում է, որպես կանոն, վարչապետին վկայակոչելով, և իրենք՝ նախկինի նման, հնարավորություն չունեն պարզելու, թե որ հրահանգն է իսկապես վարչապետը տալիս, որը՝ ուղղակի նրա անունն օգտագործելով։
Այս առումով երկու բուրգ է սկսել գոյանալ․ մեկը Արդարադատության նախարարության բուրգն է՝ նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ, մյուսն Աննա Վարդապետյանն է համակարգում՝ վարչապետի խորհրդականը։
Այս երկու բուրգը, որի ղեկավարները՝ Աննա Վարդապետյանն ու Ռուստամ Բադասյանը, շատ լարված հարաբերություններ ունեն, խանդի տեսարաններ են միմյանց նկատմամբ սարքում, և ազդեցության գոտիների բաշխման շուրջ կատաղի պայքար է գնում։ Իսկ ԲԴԽ-ն չի միջամտում այս գործընթացներին և դատավորներին պաշտպանելու փորձեր չի անում»,-գրում է թերթը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան