Արթուր Մեսչյանը հեռանալուց առաջ պարգևատրվել է ոչ թե 1.800.000, այլ 2.350.000 դրամի չափով (ավելի քան 4.800 դոլար)
Արթուր Մեսչյանը Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից հեռանալուց առաջ պարգեւատրվել է ոչ թե 1.800.000, այլ 2.350.000 դրամի չափով։ Այս մասին գրում է Antifake.am-ը։
Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց Երեւանի` արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ պաշտոնը թողնելուց 3 օր առաջ 1 միլիոն 800 հազար դրամի չափով պարգեւատրման մասին տեղեկությունը։ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը օգոստոսի 14-ին ստորագրել էր 837-Ա կարգադրությունը, որով պարգեւատրել էր գլխավոր ճարտարապետին։
Քաղաքացիները քննարկում էին, որ Երեւանի քաղաքապետարանի անգործության մեղավորներից մեկն էլ եղել է պաշտոնին հրաժեշտ տված Արթուր Մեսչյանը, որը քաղաքապետ Հայկ Մարությանի հետ միասին երեւանցիներին բազմաթիվ խոստումներ տված պաշտոնյա է եղել, սակայն դրանք չկատարած` հեռանում է, այն էլ հետը շռայլ գումարներ տանելով։
Մեծ աղմուկ բարձրացրած այս պարգեւավճարային պատմությունը, սակայն, 1 միլիոն 800 հազար դրամով չի ավարտվում։ Պարզվում է, որ նույն օրը՝ օգոստոսի 14-ին, Հրաչյա Սարգսյանը պարգեւատրման վերաբերյալ մեկ այլ կարգադրություն եւս ստորագրել է՝ ընդհանուր 7 միլիոն դրամի չափով պարգեւատրելով Երեւանի քաղաքապետարանի ղեկավար կազմին՝ թվով 20 աշխատակիցների, այդ թվում՝ Արթուր Մեսչյանին։ Վերջինս պարգեւատրվել է 550,000 դրամի չափով։ Փաստորեն մեկ օրվա ընթացքում Մեսչյանը պարգեւատրվել է 2,350,000 դրամի չափով, որը համարժեք է մոտ 4.800 ԱՄՆ դոլարի։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան