Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերը Թրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily Star Ուկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկը Կոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիագրագետ (տեսանյութ) Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողություն ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարց Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակին Արգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել օգնություն ԱՄՆ-ը սահմանափակում է Իսպանիայի մասնակցությունը G20 գագաթնաժողովին. Bloomberg ԲԿ-ի փոխտնօրենը զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացել Ապրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. փաստաբան

Փոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերըՀացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունիԹրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily StarՈւկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկըԿոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիագրագետ (տեսանյութ)Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողությունԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարցԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակինԱրգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել օգնությունԱՄՆ-ը սահմանափակում է Իսպանիայի մասնակցությունը G20 գագաթնաժողովին. BloombergԲԿ-ի փոխտնօրենը զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացելԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովըՀայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. փաստաբանԻնչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ ԱզատությունԿասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամասԺաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչներիԿլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա ԳասպարյանՇվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիրԻնչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունովԱռաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել էՎիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ ՍարգսյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԿառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերըԱրմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազըԴեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքներըԵրկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ֆուտբոլի «Ուրարտու» ակադեմիայի սան էրԱյն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակինԵրկփուլ մոդել, որը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը. FTՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակԵթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն ՍիմոնյանՍեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ցրտի եւ խավարի մատնել ցրտաշունչ ձմռան կեսին». ՍթարմերԱդրբեջանն սկսել է գազի մատակարարումներն Ավստրիա եւ ԳերմանիաԼեհաստանը հուլիսին ԱՄՆ-ից կստանա առաջին F-35 կործանիչներըՍամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարանԵս «օրենքով գող» կամ քրեական հեղինակություն ընկեր չունեմ. Հայկ ՍարգսյանՄինչ այս պահը գոյություն չունի որևէ փորձաքննություն, որը կհաստատեր Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրության իսկությունը. փաստաբանԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմՀաստատվել են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակները․ ՄՔԾ պետն աշխատանքային այցով Օստրավայում էԿան ուսուցիչներ ու զինվորականներ, ովքեր ԱԺ պատգամավորից ավելի շատ են գումար ստանումԲոլոր գերիները պետք է վերադառնան, վստահ եմ՝ ժամանակի հարց է. Ալեն ՍիմոնյանՎլադիմիր Պուտինը և Բենիամին Նեթանյահուն հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում և Իրանում տիրող իրավիճակը. ԿրեմլՇնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի ԱԳ նախարարին. նրա խոսքը սխալ է թարգմանվել. Ալեն Սիմոնյան636 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների հայտարարատուները կարող են հետ ստանալ 2025-ին վճարած մաքսատուրքի գումարը. ՊԵԿ Եկեղեցու բարենորոգումը որպես անհետաձգելի հրամայական․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Արք.ՏերտերյանՀամայնքային ոստիկանները ձերբակալել են տերմինալներից գողություն կատարող հանցավոր խմբիԻրանում ձերբակալել են 3 հազար ահաբեկչի եւ անկարգությունների մասնակցի. Tasnim
Հայաստան

Չէի ցանկանա, որ երեկվա ասուլիսից մի փոքր, բայց անչափ կարեւոր դրվագ մնար առանց պարզաբանման.Արփինե Հովհաննիսյան

Չէի ցանկանա, որ երեկվա ասուլիսից մի փոքր, բայց անչափ կարեւոր դրվագ մնար առանց պարզաբանման։

«Ներողություն», «մեղավորություն» եւ «պատասխանատվություն» բառերը պատեհ - անպատեհ օգտագործողների ուշադրությունը ուզում եմ հատուկ սեւեռել այդ դրվագի վրա ։

Խոսելով տավուշյան դեպքերի մասին եւ արձանագրելով հայկական զինված ուժերի հաջողությունները՝ Սերժ Սարգսյանը մի արտահայտություն արեց՝ «Իհարկե լավ կլիներ, որ նույնը լիներ նաեւ Նախիջեւանի ուղղությամբ»։
Ես ասվածից հասկանում եմ հետեւյալը, որ ԿԱՄ մենք 2018 թվականի մայիս-հունիսին հնարավորություն ենք ունեցել այդ ուղղությամբ բարելավվել մեր դիրքերը, եւ չենք արել ԿԱՄ թույլ ենք տվել հակառակորդը բարելավվի իր դիրքերը, ԿԱՄ երկուսը միասին։

Եվ ուրեմն, հարգե՜լի լրագրողներ, որ տեսնեք ՀՀ ռազմաքաղաքական էլիտայի ղեկավար կազմին հարց ուղղեք.

1. Ունեցե՞լ ենք մենք հնարավորություն անել դիրքային բարելավումներ Նախիջեւանի ուղղությամբ, եթե այո, ապա ինչու դրանք չեն կատարվել, հրաման չի եղե՞լ, եթե այո ի՞նչու չի եղել, զեկուցվել է արդյո՞ք, որ հնարավոր է բարելավվել ու քաղաքական ղեկավարությունն է արգելել դա կատարել թե այլ պատճառ է եղել եւ այլն։
2. Ունեցե՞լ է հակառակորդը կատարել դիրքային բարելավումներ այդ նույն ուղղությամբ, ի՞նչ չափի բարելավումներ են դրանք եղել, ինչու՞ չի կասեցվել նրա առաջխաղացումը, եղե՞լ է հրաման կասեցնելու թե ոչ։

Ս. Սարգսյանի խիստ թափանցիկ ակնարկը հաշվի առնելով՝ այս հարցերի պատասխաններից հետո, թերեւս արժե այս հարցերը հնչեցնել՝

1. Ու՞մ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ տիրույթում է այս ամենը եւ արդյոք ըստ ձեզ հուլիսյան մարտական բախման ղեկավարը՝ Փաշինյանը պետք է պատասխանատվություն ստանձնի դրա համար։
2. Ու՞մ ՄԵՂԱՎՈՐՈւԹՅԱՄԲ են տեղի ունեցել հակառակորդի առաջխաղացումները եւ հակառակը՝ տեղի չեն ունեցել մեր դիրքային բարելավումները։
3. Ո՞վ է ՆԵՐՈՂՈՒԹՅՈւՆ ԽՆԴՐԵԼՈՒ այն բնակավայրերի բնակիչներից, ովքեր այժմ Նախիջեւանի ուղղությամբ ուղղակի կրակի տակ են գտնվում։

Ի դեպ՝ ներողության մասին - հուլիսյան դեպքերի ժամանակ մահացած տղաների հարազատներից ինչ որ մեկը ներողություն խնդրե՞լ է:

Թե՞ ինչպես հարկն է՝ մեծարել ենք, խոնարհվել ու հավերժ հիշատակ խոստացել։

Հ.Գ. Եթե ժամանակ լինի մի անգամ էլ կրկնեք BBC-ի հաղորդավար Սթիվեն Սակուրի հարցը՝ մի փոքր այլ ուղղությամբ։ Հաղորդավարն ասում էր, որ Փաշինյանը խաղաղություն է խոստացել, բայց ըստ էության դրժել է խոստումը։ Ես շատ խոստումներ եմ հիշում, բայց դա կարծես վրիպել է։ Կճշտեք՝ ո՞րտեղ եւ ու՞մ է խոստացել խաղաղություն եւ արդյո՞ք այդ խոստումը կարող է կապ ունենալ Նախիջեւանի հիշյալ իրավիճակի հետ։