Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամենակարևորն այն է, որ մենք չդառնանք պատմական հիշողության գերիներ և չկտրվենք իրականությունից. Վահագն Խաչատուրյանի հարցազրույցը՝ «Manifesto»-ին Վարդենիս համայնքի կրթամշակութային հաստատություններին գրքեր է նվիրել «Կոմիտաս» հրատարակչության գլխավոր տնօրենը Թրամփը հանդես կգա ուղերձով (State of the Union) Գողացել էին «Հոնդա» և «Հայասա» մակնիշի մոտոցիկլետներ Տուրքի նոր տեսակներ՝ մշակութային արժեքների արտահանման գործընթացների համար Փարաքարին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս ՃՏՊ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին Ռոբ Յեթենը դարձել է Նիդերլանդների պատմության ամենաերիտասարդ և առաջին բացահայտ միшսեռական վարչապետը Նարկոբարոնի ղեկավարին հայտնաբերել օգնել են նրա ռոմանտիկ կապերը Մեքսիկայում բանտից կալանավորներ են փախել Արհեստական ​​բանականության բումը մտել է «ավելի վտանգավոր փուլ» Սերբիայում ձերբակալվել են նախագահ Վուչիչի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձի

Ամենակարևորն այն է, որ մենք չդառնանք պատմական հիշողության գերիներ և չկտրվենք իրականությունից. Վահագն Խաչատուրյանի հարցազրույցը՝ «Manifesto»-ինՎարդենիս համայնքի կրթամշակութային հաստատություններին գրքեր է նվիրել «Կոմիտաս» հրատարակչության գլխավոր տնօրենըԹրամփը հանդես կգա ուղերձով (State of the Union)Գողացել էին «Հոնդա» և «Հայասա» մակնիշի մոտոցիկլետներՏուրքի նոր տեսակներ՝ մշակութային արժեքների արտահանման գործընթացների համարՓարաքարին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամասՃՏՊ Սիսիան-Գորայք ավտոճանապարհինՌոբ Յեթենը դարձել է Նիդերլանդների պատմության ամենաերիտասարդ և առաջին բացահայտ միшսեռական վարչապետըՆարկոբարոնի ղեկավարին հայտնաբերել օգնել են նրա ռոմանտիկ կապերըՄեքսիկայում բանտից կալանավորներ են փախելԱրհեստական ​​բանականության բումը մտել է «ավելի վտանգավոր փուլ»Սերբիայում ձերբակալվել են նախագահ Վուչիչի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձիՄերսման սրահի անվան տակ սեռшկան բնույթի ծառայություններ մատուցելու մեջ կասկածվողները հայտնաբերվել ենՀամայնքային և քրեական ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերելԵվրոպացի պաշտոնյաները պատերազմի տարելիցի կապակցությամբ Ուկրաինայում ենԻրանում ռազմական ուղղաթիռն ընկել է մրգի շուկայի վրա․ կա 4 զոհՀՀ պաշտպանության նախարարը Իրանի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր34-ամյա երիտասարդը մեքենայում լիցքավորված ատրճանակ էր պահում. Ավանի համայնքային ոստիկանների բացահայտումըՇնորհակալ եմ ՀՀ իշխանություններին դեսպանատան առջև բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար․ Իրանի դեսպանԵրևանի N 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է կաշառքի ու հափշտակության մեղադրանքովԱՄՆ զինվորականները հարված են հասցրել թմրամաքսանենգության համար կասկածվող հերթական նավինՊարգևավճարները չեն կարող դիտարկվել որպես կոռուպցիա. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահԱՄՆ-ը չափազանց մեծ է և չափազանց կարևոր՝ հակամարտությունից երես թեքելու համար. ԶելենսկիԿԸՀ-ն սահմանել է կուսակցությունների, դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերըՄոնումենտի հողատարածքների հարցով պետք է գնանք քրեական հետապնդումների. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՎարսեն Աղաբեկյանը կոչ է արել դադարեցնել բռնազավթումը՝ արդար և կայուն խաղաղություն հաստատելու համարԲրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկըԳնում եք Խորհրդարան որ ի՞նչ անեք, որ էլի հարցեր չտա՞ք․ հակակոռուպցիոն կոմիտեին էնքա՞ն հարցեր կանՌուսաստանը տներ է գնում Եվրոպայի ողջ տարածքում գտնվող ռшզմական բшզաների մոտԼոնդոնը և Փարիզը պատրաստվում են Ուկրաինային միջուկային զենքով ապահովել. ՌԴ ԱՀԾԲարձր ենք գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը. ՊապիկյանԻրանը պետք է գործարք կնքի. ԱՄՆ պաշտպանության նախարարՀակակոռուպցիոն կոմիտեի ստուգողական գործողությունների թիրախում նաև գործող պաշտոնյաներ են (տեսանյութ)Կարո՞ղ են լինել դեպքեր, երբ մշակութային արժեքների արտահանումը արգելվիՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄՄԿ տնօրենը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրների հասցեագրման հետ կապված հարցերՉինաստանը հերքել է միջուկային փորձարկումներ անցկացնելու վերաբերյալ Պետդեպարտամենտի մեղադրանքներըՎթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանումԱՄՆ-ն կարող է զիջումներ չստանալ Իրանից նույնիսկ հարվածի դեպքում․ CBSՀրդեհ է բռնկվել Թումանյան փողոցում կայանված «Mazda CX-5»-ումԹբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են ներկրել մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք (տեսանյութ)Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ օգտագործումը շարունակում է մնալ ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը. ՄիրզոյանԱնհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով քաղաքացին Պաշտպանի աջակցությամբ ստացել է զինվորական հաշվառման վերաբերյալ տեղեկանք և անձնագրավորվել էՀնդկաստանի Ջարխանդ նահանգում վթարի է ենթարկվել բժշկական ինքնաթիռԿիևը ակնկալում է հստակ պատասխան Եվրամիությունից երկրի դաշինքին անդամակցության վերաբերյալԿայացել է Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարների հանդիպումըՄենք կխնդրենք հունգարացիներին վերանայել իրենց դիրքորոշումըժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Ուկրաինայի համար նոր օգնության փաթեթի մասինՓրկարարական ստորաբաժանումները վերազինվել են հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներով
Հայաստան

Արմեն Գևորգյան. Ինչպես պետք է պետությունն արձագանքի Բեյրութի աղետին

Տեղեկատվությունը, որ գալիս է Բեյրութից, վկայում է ծայրահեղ աղետալի իրավիճակի մասին։ Երկիրը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Բեյրութի հայ համայնքը գոյատևման իրական մարտահրավերի առաջ է. շատ-շատերի տները վնասված են, շատ են վիրավորները, ցավոք՝ կան զոհեր։ Հենց այս կրիտիկական պահին Լիբանանի հայ համայնքը պետք է զգա Հայաստանի Հանրապետության աջակցությունն ու օժանդակությունը։ Առ այս պահը Հայաստանից հնչում են առավելապես բարոյական զորակցության կոչեր, ինչն իսկապես շատ կարևոր է, բայց, խնդրի ծավալները հաշվի առնելով, անհրաժեշտ է նաև գործուն աջակցություն։ Այս առումով առաջարկում եմ.

- Բեյրութի մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծել կառավարական օպերատիվ շտաբ, որը կհամակարգի ինչպես պետական մարմինների, այնպես էլ մասնավոր և հասարակական այն կառույցների գործունեությունը, որոնք ցանկություն կհայտնեն՝ մասնակցել մեր հայրենակիցների աջակցության խնդրին։ Հարկ եմ համարում ընդգծել, որ աղետի հետևանքների վերացումը ծանր և երկարատև աշխատանք է ենթադրում։

- ՀՀ Նախագահին՝ անցկացնել հեռավար քննարկումներ՝ հայկական առաջատար կազմակերպությունների ղեկավարների հետ՝ ջանքերի համակարգման և օգնության առաջնահերթությունների որոշման համար։

- Ձևավորել կապի և տեղեկատվության օպերատիվ խողովակ՝ ԱԳՆ-ում կամ կառավարման օպերատիվ շտաբում՝ քաղաքացիների համար։

- Նույնիսկ այսօրվա՝ պետության համար դժվար ֆինանսական պայմաններում կառավարության պահուստային ֆոնդից գումար առանձնացնել՝ աջակցության անհետաձգելի նպատակների համար։

- Բացել հատուկ հաշիվ՝ նվիրատվությունների համար՝ Բեյրութի հայերին աջակցելու նպատակով։

- Պետությունը պետք է աշխատի հայ մեծահարուստների հետ, որոնք արդեն իսկ սեփական նախաձեռնությամբ աջակցության ձեռք են մեկնում բեյրութահայերին, որպեսզի այդ աջակցությունը հնարավորինս հասցեական և նպատակային դառնա։

- «Հայաստան համահայկական հիմնադրամին»՝ մշակել հատուկ ծրագիր՝ Լիբանանի հայ համայնքին օգնելու համար։ Օրինակ՝ համայնքի կրթական, մշակութային և կրոնական հաստատությունների վերականգնումը։

- Քննարկել Հայաստանում ժամանակավոր օթևանի տրամադրման խնդիրը, հատկապես՝ Բեյրութի երեխաների և տարեցների համար, քննարկել այդ հնարավորությունը հատկապես Երևանի դատարկ հյուրանոցների համատեքստում։

- Քննարկել Երևանի և Բեյրութի միջև անխափան օդային կապի ապահովումը՝ դեպի Երևան ցանկացողների փոխադրման, իսկ հետադարձ ճանապարհով՝ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման նպատակով։

- Ճշտել մասնագետների ցանկը՝ բժիշկներ, հոգեբաններ, փրկարարներ, շինարարներ, որոնք կամավորության հիմունքներով կարող են մեկնել և տեղում մասնագիտական աջակցություն ցույց տալ։

- Նախապատրաստել հիվանդանոցներ և այլ բուժհաստատություններ՝ Բեյրութից հնարավոր տուժածների ընդունման համար։

Վստահ եմ, որ սա միայն մի մասն է այն անհրաժեշտ քայլերի և միջոցառումների, որոնք կարող է ձեռնարկել հայկական աշխարհը՝ Բեյրութի մեր քույրերին և եղբայրներին այսօր աջակցելու համար։ Հայտնում եմ իմ անկեղծ ցավակցությունները՝ զոհվածների հարազատներին և մաղթում շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին։

 Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ